Միջազգային Ֆութպոլ. Փերիսիչ Պայէրն Միւնիխէն Կը Վերադառնայ Ինթեր Միլան

Խրուաթիոյ ֆութպոլի ազգային խումբին միջնապահ՝ Իվան Փերիսիչ, իր կազմը՝ Պայէրն Միւնիխը լքելով, կը վերադառնայ իր նախկին ակումբին՝ Ինթեր Միլանին:

Իտալական խումբին 31 տարեկան ֆութպոլիստը, նախորդ տարեշրջանին փոխ տրուած էր գերմանական կազմին:

Պայէրն Միւնիխ ուզեց գնել անոր ստորագրութիւնը, սակայն իտալական ակումբը այդ մէկին համաձայն չգտնուեցաւ, որովհետեւ ըսաւ, որ անոր այդ փոխանցման գումարը՝ 12 միլիոն եւրօ, շատ քիչ է:

Գերմանական ակումբը, համամիտ չէ այդ գումարէն աւելի վճարել ֆութպոլիստին փոխանցման համար, յայտնեց «Goal.com»-ը։

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )