Լաւագոյն Պաշտպանութիւնը Յարձակումն Է
Հայ-ազրպէյճանական սահմանին միջադէպերը շարունակւում են: Արդէն որերորդ անգամ ազրպէյճանական խափանարարական խմբերի գործողութիւններից ու ազրպէյճանցի զինծառայողների գնդակներից զոհւում ու վիրաւորւում են հայ դիրքապահներն ու խաղաղ բնակիչները: Ազրպէյճանցիներն այնքան են լկտիացել, որ նոյնիսկ առանց վախենալու կրակ են բացում Կարմիր խաչի կամաւորների ուղղութեամբ: Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերը, մասնաւորապէս` Դովեղը, Այգեպարն ու Մովսէսը, Ներքին Կարմիր Աղբիւրն ու Չինարը եւ այլն, ապրում են մշտական հրաձգութեան...
