Իտալական անուանի մարզական օրաթերթերէն «Լա Կազեթթա Տելլօ Սփոր» յայտնեց, որ անգլիական Մանչեսթըր Եունայթըտ ֆութպոլի ակումբը ամէն գնով կ՛ուզէ իր կազմին վերադարձնել Փորթուգալի ֆութպոլի ազգային խումբի խմբապետ Քրիսթիանօ Ռոնալտոն:
Մանչեսթըր Եունայթըտ պատրաստ է 36 տարեկան ֆութպոլիստին վճարելու տարեկան 17 միլիոն սթերլինկ աշխատավարձ:
Ան 2003-2009 ժամանակամիջոցին մաս կազմած է Մանչեսթըր Եունայթըտին` անոր հետ երեք անգամ հանդիսանալով Անգլիոյ ախոյեան (այլ տիտղոսներու կողքին):
Նշենք, որ Ռոնալտոյի պայմանագրութիւնը` Եուվենթուսի հետ, նախատեսուած է մինչեւ 30 յունիս 2022:
2020-2021 տարեշրջանին ան իտալական կազմին հետ ընդամէնը կատարեց 44 մրցում, նշանակեց 36 կոլ եւ կատարեց 4 էսիսթ:



