Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ճանապարհները Բոլոր Միշտ Ջաւախք Են Բերում *

September 8, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Գրեց՝ ՀԵՐՄԻՆԷ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄՍԸՐԼԵԱՆ

Խորը շունչ եմ քաշում: Թանձր ու սուր օդը սովորականից թոքերումս պահելուց յետոյ ածխաթթու գազի հետ արտաշնչում եմ նաեւ ներսումս եղած կարօտն ու չապրած՝ բացակայ օրերիս թախիծը:

-Շը՜խկ. Վրաստանի սահմանային անցակետում մուտքը հաստատող կնիքի ձայնը լսելուն պէս շտապում եմ տուն…

Ամուր կանգնած եմ հողին: Արդէն կեղտոտուած սպիտակ կեդերս կիսով չափով հողի մէջ են, բայց ինձ դա բնաւ էլ չի մտահոգում, քանզի հայրենի հողն ինձ՝  ես էլ իրեն մի անբացատրելի սիրով ենք սիրում ու սա էլ մեր գրկախառնուելու իւրօրինակ տարբերակն է: Հայրենի գիւղին երկար, անթարթ նայելուց յետոյ քայլերս դէպի տուն են տանում, տուն որտեղ ամեն ինչ ճիշտ չորս հաւասար մասերի էր բաժանւում՝ քոյրերիս, եղբօրս ու իմ միջեւ: Այդ յուշերը փազլի (հանելուկի – ՅՄ) նման հաւաքւում են ամեն անգամ երբ չորսս նորից հայրական տանն ենք հաւաքւում: Իսկ հայրական տունն ու հայրենիքը մօր նման է՝ ամեն ինչ ներում է, անգամ երկար բացակայութիւնից յետոյ գրկաբաց ու սիրով ընդունում, առաջին հերթին կերակրում, յետոյ մի լաւ հարցուփորձ անում, ու միայն դրանից եետոյ թողնում հանգստանալու…

Իսկ հիմա ամեն ինչ սկսեմ ամենասկիզբից: Ծնուել եմ Ջաւախքում, սահմանամերձ Կարզախ գիւղում: Այստեղ ուր երկրի սահմանները յստակ ուրուագծուած են, գիտակցում ես դրա անսահմանութիւնն ու աւելի լայն, ընդարձակ ու տարածական սիրում այն:

Իսկ հայրենի հողը յիշողութիւն ունի, կարօտել գիտի, որքան էլ որ բացակայենք միեւնոյն է գրկաբաց է ընդունում: Այդ հողի վրայ աւելի կանքուն ես, քայլերդ աւելի վստահ, հետոյ ինչ որ սպիտակ կեդերդ կիսով չափ հողի մէջ՝ հողի հետ գրկախառնուած:

Հողը երգ ունի, այդ երգը ցանկացած գիւղացու շուրթին է՝ արօտում աշխատելիս, հունձք անելիս, ծառ տնկելիս, դաշտերում ու արտերում պարզապէս քայլելիս, այդ երգն ամենուր է, անգամ լռութեան մէջ այդ երգը կայ:

Հոմ հորովել հորի լորի լուրա լորիիի լոր հորովել…

Հողը սիրել գիտէ, անսահման ու անվերադարձ սիրով: Հողը ներել գիտէ, հողը խօսել, լսել, տեսնել գիտէ իսկ ամեն սերմնացու իր հողում է աճում: Իսկ ես թէկուզ երկար բացակայութիւնից յետոյ էլ, պարտադիր վերադառնում եմ հայրենիք, որովհետեւ բոլոր ճանապարհներս միեւնոյն է բերում են Ջաւախք…

Ճամպրուկս եմ բացում, օտարութեան բոյրը դեռ զգում եմ: Խնամքով հանում եմ շորերս՝փռում արեւին, յետոյ փաթաթւում ու արեւի շողերով ես եմ ջերմանում: Ինչ-որ տեղ շտապող ամպերի հետ եմ խօսում, յետոյ անթարթ իմ տեսած գիշերներից ամենաաստղազարդ երկնքին եմ նայում, ամեն ընկնող աստղի հետ՝ երազանք պահում, մինջեւ որ մայրս յիշեցնում է, որ ճամպրուկս դեռ ինձ է սպասում:

Շորերիս տակ խնամքով պահած Աստուածաշունչն եմ հանում, դնում անկողնուս կողքի դարակին, այն իմ մշտական ուղեցոյցն է՝ բոլոր ճանապարհներին: Պարտադիր ընթերցանութեան գրքերս եմ հանում, պատահական ընտրում դրանցից մէկն ու պատահական մի էջ բացում, կարդում…

Սա իմ երկիրն է – չափսերով  այնպիսին,

Որ ազատօրէն տեղաւորել եմ սրտիս մէջ,

Որ չկորցնեմ յանկարծ…

Հայրենիքն այնտեղ չէ որտեղ քո տունն է, հայրենիքն այնտեղն է որտեղ քո սիրտն է, իսկ իմ սիրտը Ջաւախքի լեռներում է, հայացքս Աբուլ լեռանն է, միտքս՝ Ջաւախքի հորիզոններում: Ճամպրուկումս՝ Աստուածաշունչն է, իսկ ճանապարհները բոլոր միշտ Ջաւախք են բերում:

Սեպտեմբեր 6, 2020

—————

* Լոյս տեսած է Aliq Media -ի Օգոստոս 30, 2020-ի համարին մէջ:

 

 

 

 

Նախորդը

«Ազգերու-Լիկա»-յի Ֆութպոլի Մրցաշարք. Այսօր՝ Հայաստան-Էսթոնիա

Յաջորդը

Խորագիր Մը

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

October 16, 2026
Քառասուն Տարի. Ձայն Մը, Որ Երբեք Չլռեց
Անդրադարձ

Քառասուն Տարի. Ձայն Մը, Որ Երբեք Չլռեց

October 16, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.