
Ինչպէս ծանօթ է, Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութիւնը այժմ դադարի մէջ է եւ անիկա պիտի վերսկսի յառաջիկայ դեկտեմբերի սկիզբը` նկատի ունենալով, որ Լիբանանի ազգային խումբը յատուկ փորձեր կը կատարէ:
4-րդ հանգրուանէն ետք (թէեւ բոլոր խումբերն ալ չորսական մրցում չեն կատարած), դասաւորման պատկերը այժմ կը ներկայանայ հետեւեալ ձեւով.
| ՄՐՑ. | Յ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Շանվիլ | 4 | 3 | 1 | 358 | 255 | 7 |
| 2.- Ռիատի | 4 | 3 | 1 | 342 | 321 | 7 |
| 3.- Պէյրութ | 4 | 3 | 1 | 352 | 334 | 7 |
| 4.- ՀՄԸՄ | 3 | 3 | 0 | 293 | 264 | 6 |
| 5.- Պիպլոս | 4 | 1 | 3 | 319 | 393 | 5 |
| 6.- Աթլաս | 3 | 1 | 2 | 257 | 253 | 4 |
| 7.- Մութթահետ | 3 | 1 | 2 | 215 | 228 | 4 |
| 8.- Սաժես | 3 | 1 | 2 | 239 | 274 | 4 |
| 9.- Հուփս | 4 | 0 | 4 | 316 | 366 | 4 |
ԱՅԼ ԳԵՏՆԻ վրայ, Հուփսի կողմէ հրապարակուած յայտարարութեան մը մէջ նշուեցաւ, որ կազմէն հեռացուեցաւ Լուէյզիի նախկին մարզիկ Կերոն Ճոնսըն, որ ոչ համոզիչ արդիւնք արձանագրեց իր կազմին հետ:


