Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Փարթիզան» Էդուարդ Միրզոյեանը

January 17, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

Դաշնակցութեան զինանշանով բաճկոն հագած մարդու նկարին շատերը հանդիպած կը լինեն ընկերային ցանցերում: Ղարաբաղի Այգեստան համայնք մտնողներն էլ հաւանաբար նկատած կը լինեն գիւղի գլխին ծածանուող Դաշնակցութեան կարմիր դրօշը: Սական քչերը գիտեն զինանշանով բաճկոն կրող եւ դրօշի «տէր»` այգեստանցի Էդուարդ Աւագիմեանի, նոյն` «Փարթիզան» մականունը վաստակած մարդու պատմութիւնը:

Այգեստանի, Ուքրանիայի եւ Թունտրայի խաչմերուկում...
Այգեստանի, Ուքրանիայի եւ Թունտրայի խաչմերուկում…

1951 թ. ծնուած Էդուարդ Միրզոյեանը Խըրխըզստանում ծառայութիւնն աւարտելուն պէս վերադառնում է հայրենի գիւղ` Այգեստան: Սակայն, կարճ ժամանակ անց ստիպուած է լինում արտագնայ աշխատանքի մեկնել Միջին Ասիայ, այնտեղից էլ` Ուքրանիա: Պատրաստւում էր ուղեւորուել Թունտրա, երբ թերթերից մէկում կարդաց ղարաբաղեան պատերազմի սկսուելու լուրը: Մտածելու կարիք չկար: Մի քանի օր անց Ղարաբաղում էր:

«Դա իմ պատերազմն էր: Թունտրան` հե՛չ: Մեր երկիրն էլ միւս երկրների նման ազատ պիտի լինի: Այս հողի վրայ միշտ մայրենի լեզուով պէտք է խօսեն», շեշտում է Էդուարդ Աւագիմեանը:

Պատերազմն ու «Փարթիզան»-ը

1988-ից Ղարաբաղում էր, 1990-ականերից` Դաշնակցութիւն կուսակցութեան շարքերում: Զբաղուել է հետախուզութեամբ եւ զէնք մատակարարելով: Ասում է` չեմ կռուել, սակայն ինչ յանձնարարում էին, անում էի: Կուսակցութեան զէնքերի պատասխանատուութիւնը նոյնպէս իր «ուսերին էր»:

DSC_0431-1

«Զէնքերի պահեստն իմ տան նկուղն էր: Երկու ամիս շարունակ հսկել եմ: Յիշում եմ` մարտ ամիսն էր, ձիւնը չէր հասցրել հալել, սակայն յոգնածութիւնը կախուել էր կոպերիս: Գիշերները շորերս հանում ու սառը ինքնաձիգը դնում էի ոտքերիս, որ աչքս չկպնէր, պատմում է Էդուարդ Աւագիմեանը եւ ձեռքերը տաքացնում շնչով: Իրականում, սակայն, փոքրիկ սենեակի ջերմութիւնն անտանելի էր անգամ բաց դրան պարագայում: Ազրպէյճանցիներն անգամ չունին այդ զէնքերից:  Ամէն տեսակի զէնք կար. 98 հոգու կարելի էր զինել: Ո՞նց կարող էի քնել»:

Զէնքերից զատ` հսկում էր նաեւ տան շեմից ծայր առնող անտառը: Ապրիլեան պատերազմի ժամանակ նոյնպէս իր ներդրումն է ունեցել: Մինչ օրս անտառներից փայտ է ուղարկում առաջնագծի զինուորների համար, որ չմրսեն:

Ծածանուող դրօշը, 3,5-4 մեթրանոց սենեակն
ու տան  մեծ ու փոքր «բնակիչները»

Այգեստանի քարքարոտ ճանապարհը տանում է գիւղի ամենավերեւի տունը: «Փարթիզան»-ի տունը գտնելը դժուար չէ: Անգամ հարցնելու կարիք չկայ: Հեռւում ծածանուող կարմիր դրօշն ուղենիշ է: Կուսակցական ընկերներն ասում են, որ նա միակ դաշնակցականն է, ում տան գլխին Դաշնակցութեան դրօշ է ծածանւում: Էդուարդ պապիկը ափսոսանքով է նշում, որ համապատասխան մարմինները չեն թոյլատրում Արցախի պետական դրօշը բարձրացնել տան գլխին: Ուզում է երկու դրօշներն իրար կողքի տեսնել:

Տան բակ հասնելուն պէս ճամբորդին դիմաւորում են Էդուարդ պապիկի 5 շները: Տունն առջեւից երկյարկանի է, յետեւից` միյարկանի: «Տանիքը» դրսից ռուսատառ «M»-ի նման է, սակայն առանց տանիքի: Չնչին աշխատավարձով  5 տարի առաջ կարողացել է քիչ թէ շատ թիթեղով ծածկել տան միայն մէկ սենեակի առաստաղը:

Տուն մտնելուց հիւրընկալութեան պարտականութիւն են անում նոյն թուաքանակով կատուներն ու նրանց ձագերը: Առաստաղից կախուած ելեկտրական լամբը գրեթէ չի լուսաւորում 3,5-4 մեթրանոց սենեակը: Օգնութեան է հասնում փայտէ վառարանի մաշուած պատերից թափանցող տաքուկ լոյսը: Տարիների ընթացքում վառարանի ծուխը սեւ գոյնով ներկել է տան պատերը: Տեղ-տեղ պատերին կանաչաւուն երանգ են տուել պատերին աճած խոտերը:

DSC_0545

DSC_0540

DSC_0465

1990-ականներին տունը վերանորոգելու հնարաւորութիւն ունէր, սակայն առաջնայինը դա չէր համարում. «Ինձ հարց էի տալիս` տուն կառուցե՞լն է կարեւոր գործ, թէ՞ բանակ ստեղծելը: Եթէ բանակ ստեղծենք, պետութիւն ստեղծենք, մի՞թէ պետութիւնն ինձ համար տուն չի կառուցի», մտածում էր Էդուարդ պապիկը, ու այդպէս էլ մինչ օրս մնացել է առանց տանիքի…

Սակայն տան առաւելութիւններն, ըստ նրա, գերակշռում են. «Սա ամենագեղեցիկ տունն է: Բոլոր յարմարութիւնները կան: Այստեղով անցնում է ջրագիծը: Տունը վերանորոգելուց` կոյուղու խնդիր չի լինի: Ձորը մօտ է, ասում է Էդուարդ Աւագիմեանը եւ շարունակում թուարկել տան աշխարհագրական դիրքի առաւելութիւնները,- ամէն առաւօտեան մարզանք անելով իջնում եմ գետը` լուացուելու: Մաքուր օդ եմ շնչում եւ հաճոյք ստանում` նայելով այս անտառներին»:

«Այս պայմաններում ապրեմ, բայց լինի ազատ, անկախ, միացեալ Հայաստան», աւելացնում է Էդուարդ Աւագիմեանը:

Առաջին սէրն ու 8-րդ կինը

Տան փոքրիկ հիւրասենեակ մտնելուն պէս աչքի է ընկնում պատերից մէկին ռուսերէն գրուած «Cycahha» է  անունը:

DSC_0533

– Ո՞վ է գրել այս անունը,- հարցնում  եմ  Էդուարդ պապիկին:

– Ես եմ գրել,- ասում է եւ իջեցնում պատից կախուած հայելին: Նոյն ձեռագրով «Մայա տորոկայա» բառակապակցութիւնն է գրուած: Ժպտում է,- տառասխալով եմ գրել, o-ի փոխարէն a-եմ գրել:

– Ո՞վ է Սուսաննան:

– Առաջին սէրս ու 8-րդ կինս,- հպարտութեամբ ասում է նա:

DSC_0492

Սուսաննա Պետրոսեանը Գիւմրիում էր ապրում: Ամրանն այցելում էր Այգեստանում ապրող տատիկին ու պապիկին: Առաջին անգամ պատանի տարիքում է հանդիպել Էդուարդին: Սակայն, ինչպէս ինքն է ասում, առաջին հայեացքից սիրահարուելն ուրիշ է: Տարբերուող է նաեւ նրանց սիրոյ պատմութիւնը:

DSC_0509

Մօր մահից յետոյ Սուսաննան ընդունւում է Գորիսի համալսարան, սակայն, ուսումը դեռ չաւարտած, նրան փախցնում են: Հետագայում ամուսինը թողնում եւ մեկնում է Ռուսաստան, իսկ ինքը երեխաներին մեծացնելուց, ամուսնացնելուց յետոյ վերադառնում է Այգեստան:

Ինչ վերաբերում է «Փարթիզան»-ն, ապա նա, երկար տարիներ թափառելով Ռուսաստաններում, հասցնում է եօթ անգամ ամուսնանալ: Բոլոր ամուսնութիւններն էլ անյաջող էին: Միայնակ կեանքին յարմարուելու պատրաստակամութիւնն էր ստանձնել, երբ մի օր անտառում Սուսաննայի հօրեղբայրը բարեւի փոխարէն` նրան դիմաւորեց «սիրածդ եկալա» նախադասութեամբ…

13 տարի է`  ինչ Էդուարդն ու Սուսաննան միասին են ապրում:

DSC_0615-1

Կոչումը`  անտառապահ

Էդուարդ Միրզոյեանի տունն աշխատատեղից բաժանում է ձգուող ձորը: Ձորն անցնում է եւ արդէն աշխատանքի է: Հեկտարներով ձգուող անտառները արցախեան պատերազմի ժամանակ հսկում էր ազրպէյճանցիներից: Այսօր էլ ասում է` «Ես գիդումում հուր անայում պաշտպանում էս վեղերը: Ափսոս չի՞ էս վեղերը եանի…»:

DSC_0561

Չնայած` թոշակի է անցել, սակայն արժանի փոխարինող չունեցաւ:

«Իմ կեանքն աւելի շատ անց եմ կացրել անտառներում, քան տանը: Թէ՛ կռուի տարիներին, թէ՛ խաղաղութեան` ես անտառում էի, այդ պատճառով ինձ «Փարթիզան» են ասում: Դէ ես էլ աշխատում եմ իմ մականունին արժանի լինեմ եւ ամէն օր հաստատում եմ դա», ասում է նա եւ հագնում 1991-ին լիբանանահայերի նուիրած` Դաշնակցութեան զինանշանով յայտնի բաճկոնը:

«Ա, մեհենգուա զամոկնեն էսքան գործ կանի՞ն, տես հինչ զամոկնեյա է», ասում է նա, այնուհետեւ հագնում սենեակի անկիւնում դրուած կոկիկ զնուորական կօշիկները, որոնք սկսել է կրել բաճկոնն ստանալու տարուց: «Քաղաք քինալուց, վեր վննամանում կենում, կարում չում շոռ կեամ. գիդումում թա վերում ընգըլան»,- ասում է նա եւ ճանապարհւում: Գործից ուշանալ չի կարելի: Անտառը սպասում է իր «Փարթիզան»-ին…

 

Յ. Գ.- ՀՅԴ Արցախի ԿԿ-ն պատրաստւում է մէկ տարուայ ընթացքում վերանորոգել կուսակցական ընկերոջ տունը: Իսկ Էդուարդ Միրզոյեանն էլ խոստանում է տունը վերանորոգելուն պէս իր բակում հիւրասիրութիւն կազմակերպել: Ինչպէս ինքն է ասում` մեր մամուլէն ժողովուրդին էլա ըսլան…

 

 

 

Նախորդը

Հրեղէն Աքաղաղը, Ըստ Երեւոյթին, Խաղաղ Տարի Չի Ժառանգել

Յաջորդը

Վերականգնումի Հրամայականով

RelatedPosts

Խմբագրական «Հայրենիք»-ի.  Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն

January 31, 2026
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի
Անդրադարձ

Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի

January 31, 2026
1920 Թուականի Գաղտնի Փաստաթուղթը Կը Բացայայտէ Թուրքիոյ Ծրագիրները, Ինչպէս Այսօր, Այնպէս Ալ Այն Ժամանակ` Վերացնել Հայաստանը
Անդրադարձ

1920 Թուականի Գաղտնի Փաստաթուղթը Կը Բացայայտէ Թուրքիոյ Ծրագիրները, Ինչպէս Այսօր, Այնպէս Ալ Այն Ժամանակ` Վերացնել Հայաստանը

January 31, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.