
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ որ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, երէկ գիշեր կատարուեցան ութ ճակատումներ:
Պայէրն Միւնիխ, որ հիւրն էր Աթլեթիքօ Մատրիտի, 1-0 արդիւնքով պարտուեցաւ: Եաննիք Ֆերէյրա – Քարասքօ նշանակեց Աթլեթիքոյի կոլը (35-րդ), մինչ անոր խմբակից Անթուան Կրիզման փենալթի մը չկրցաւ կոլի վերածել (84-րդ):
Պարսելոնա 2-1 արդիւնքով յաղթեց Պորուսիա Մէօնշընկլատպախի` Գերմանիոյ մէջ: 1-0 արդիւնքով ուշացած Պարսելոնա Բ. կիսախաղին նշանակեց երկու կոլ` շնորհիւ Արտա Թուրանի (65-րդ) եւ Ժերար Փիքէի (74-րդ):
Կոլերով հարուստ մրցումէ մը ետք աւարտեցաւ Սելթիք – Մանչեսթըր Սիթի մրցումը (3-3):
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Արսենալ – Պալ | 2-0 |
| Լուտոկորեց Ռազկրատ – Փարիզ Սեն Ժերմեն | 1-3 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պեշիքթաշ – Տինամօ Քիեւ | 1-1 |
| Նափոլի – Պենֆիքա | 4-2 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Մէօնշընկլատպախ – Պարսելոնա | 1-2 |
| Սելթիք – Մանչեսթըր Սիթի | 3-3 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Պայէրն Միւնիխ | 1-0 |
| Ֆ. Ք. Ռոսթով – ՓՍՎ Այնտհովըն | 2-2 |


