Լիբանանի տղոց պասքեթպոլի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի բացման մրցումին, այսօր, երեկոյեան ժամը 20:30-ին տեղի կ՛ունենայ Հուփս – Թատամոն մրցումը` Միշել Մըրի անուան մարզահամալիրին մէջ:
Յաջորդող երկու օրերուն եւս տեղի կ՛ունենան մէկական ճակատումներ:
Նշենք, որ Հուփս ցարդ կատարած է երկու մրցում եւ երկուքին ալ պարտուած, մինչ Թատամոն արձանագրած է երկու յաղթանակ` ցարդ իր կատարած երկու մրցումներուն ընթացքին:
Ստորեւ` 4-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 14 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Հուփս – Թատամոն | 20:30 | Միշել Մըր |
| ՈՒՐԲԱԹ, 15 ՅՈՒՆՈՒԱՐ. | ||
| Մութթահետ – Լուէյզի | 20:30 | Սաֆատի |
| ՇԱԲԱԹ, 16 ՅՈՒՆՈՒԱՐ. | ||
| Ռիատի – ՀՄԸՄ | 16:00 | Մանարա |
| ԿԻՐԱԿԻ, 17 ՅՈՒՆՈՒԱՐ. | ||
| Սաժես – Պիպլոս | 16:00 | Ղազիր |


