Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան 2 մրցումներ:
Առաջինին Իսլահ Պըրժ Շիմալի 2-1 արդիւնքով յաղթեց Ահլի Նապաթիէին, մինչ երկրորդին ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Թրիփոլիի մէջ ջախջախիչ յաղթանակ մը արձանագրեց, երբ 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Ռիատա Ուալ Ատապը:
Թէեւ ՀՄԸՄ ապահովեց 14 կէտ` արձանագրելէ ետք տարեշրջանի իր 4-րդ յաղթանակը, սակայն մնաց 5-րդ դիրքին վրայ` նկատի ունենալով, որ 4-րդ դիրքին վրայ գտնուող Իսլահ Պըրժ Շիմալի մէկ կէտի իր առաւելութիւնը պահեց ՀՄԸՄ-ի նկատմամբ:
ՀՄԸՄ-ի հինգ անպատասխան կոլերը նշանակեցին Ճոնի Քոնճեան, Քրիսթիան Թիմունեան (Ա. կիսախաղին), Սերժ Չաքըրեան, Վարդան Ազնաւուրեան եւ Մամաս Քէհէեան:
Ստորեւ կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Ղազիէ – Սաժես | 14:15 | Քֆարժոզ |
| Ռասինկ – Նըժմէ | 14:15 | Պուրճ Համուտ |
| Սալամ Զղարթա – Սաֆա | 15:30 | Զղարթա |
| ԿԻՐԱԿԻ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Ահտ – Իժթիմահի | 14:15 | Սայտա |
| Անսար – Շապապ Սահել | 15:30 | Պէյրութ |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Հիլալ Հարեթ Նաամէ – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Սաֆա |
| Թատամոն Սուր – Ահլի Սայտա | 14:15 | Սուր |
| ԿԻՐԱԿԻ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Ամալ Մաարաքէ – Ումմալ Թրիփոլի | 14:15 | Սուր |
| Շեպիպեթ Մազրաա – Մապարրա | 14:15 | Սաֆա |


