Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչպէ՞ս Են Իշխանութիւնները Լուծում «Ընտրակաշառքի» Վրէժը Կամ Մի Կաթիլ Ձրի Օղու Պատմութիւնը

July 23, 2013
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Լուսանկարները` ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆի

 

 

 

 

 

 

 

Երէկ կէսօրին շտապում էի մասնակցել Երեւանի քաղաքապետարանի բակում ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութեան կողմից կազմակերպուած բողոքի ցոյցին, որը միտուած էր Երեւանում երթուղային թաքսիների ուղեվարձը 150 դրամ դարձնելու  դէմ: Երթուղային թաքսուց իջնելով` վարորդին եմ մեկնում 100 դրամանոցը, մինչ այդ մի կին իր փոքրիկ երեխայի հետ կրկին հարիւր դրամ է  վճարում, ինչի պատճառով վարորդն արդէն կատաղել էր, ու այնուհետ տեսնելով, որ ես նոյնպէս հարիւր եմ վճարում` սկսեց գոռալ` ասելով. «Էդպէս լաւ չի, էս էլ վերցրէք»: Վարորդը հարիւր դրամանոցը, հաւանաբար, կը նետէր ուղիղ ճակատիս, եթէ մի կերպ չճողոպրէի փոխադրական մեքենայից` անմիջապէս հանելով լուսանկարչական սարքս: Ընդ որում` երեւանեան երթուղային թաքսիներում արդէն փակցուել են համապատասխան ցուցանակներ, որոնք ուղեւորներին յիշեցնում են, որ ուղեվարձը 100 դրամից դարձել է 150 դրամ: Ինչեւէ, Երեւանի քաղաքապետարանի բակում արդէն հաւաքուել էին ՀՅԴ  Նիկոլ Աղբալեան ուսանողական միութեան անդամները, որոնք կոչ էին անում չվճարել 150 դրամ:

Ուշագրաւ էր այն հանգամանքը, որ Երեւանի քաղաքապետարանը կանաչապատ տարածքում միացրել էր փոքրիկ շատրուանները, որոնք նախատեսուած են կանաչը ջրելու համար: Այդ շատրուանների ջուրը, սակայն, կարծես, ոչ թէ կանաչը, այլ մարդկանց ջրելու համար էր: Ոստիկանները այնպէս էին պատնեշել շէնքը, որ թւում էր` քաղաքապետարանը դարձել է Պասթիլի ամրոցը, իսկ ցուցարարները պէտք է գրաւէին այն: Աւելին` նոյնիսկ լրագրողներին թոյլ չէին տալիս սանդղահարթակին կանգնել լուսանկարներ անելու համար: «Տարօն Մարգարեանը` որպէս քաղաքապետ, որպէս հայ, որպէս անհատ, որպէս տղամարդ, խօսք էր տուել, որ չի բարձրանալու փոխադրութեան սակագինը, իսկ այս ամէնից յետոյ ընդամէնը մի քանի ամիս անց որոշում  է կայացւում 150 դարձնել, ինչը կապում ենք մեր իշխանութիւնների որոշման հետ, որոնք հովանաւորում են Տարօն Մարգարեանին, նաեւ այն  5000, 10.000 դրամները, որոնք վճարում էին ձայներ գնելու համար, ժողովրդին հասցրեցին այս վիճակին: Այդ 5000 դրամները փոխադրամիջոցների միջոցով պատրաստւում են յետ ստանալ», ասաց Նիկոլ Աղբալեան ուսանողական միութեան ատենապետ Գերասիմ Ալավերդեանը` նշելով, որ իրենք չեն հաւատացել այդ խոստումներին, որ իրենք Դաշնակցութիւնն են: Գ. Ալավերդեանի խօսքով` իրենք պայքարելու են, որպէսզի  երթուղային թաքսիների սակագինը չթանկանայ: Ի դէպ, ցուցարարները վանկարկում էին Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի անունը` ասելով. «Տա-րօ՛ն, խա-բե-բայ»:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը եւս միացել էր ցոյցի մասնակիցներին: «Առաջին քայլը, որ աւագանու ներսում պէտք է կատարուի` քննիչ յանձնաժողովի ստեղծումն է, որովհետեւ ցանկացած խմբակցութիւն այսօր ունի հնարաւորութիւն քննիչ յանձնաժողով ստեղծի եւ իր կողմից քննութեան առարկայ դարձնի որեւէ հնչեղութիւն ունեցող հարց», ասաց Ա. Ռուստամեանը: Նրա փոխանցմամբ` իրենք գրաւոր հարց են ուղարկել կառավարութեանը նշուած խնդրի վերաբերեալ: Իսկ կառավարութիւնն էլ պատասխանել է, որ այս ընթացքը գնաճ է առաջացնելու, որը պայմանաւորուած է կազի գնի բարձրացմամբ: Մինչդեռ քաղաքապետարանն էլ յայտարարել է, թէ երթուղային թաքսիների ուղեվարձի բարձրացումը պայմանաւորուած չէ կազի գնի բարձրացմամբ:

Ա. Ռուստամեանը եւս մէկ անգամ ընդգծեց, որ նշեալ պարագայում խնդիրը քննիչ յանձնաժողովի ստեղծումն է եւ մասնագիտական վերլուծութիւն կատարելը, ինչը կարող է անել աւագանու իւրաքանչիւր խմբակցութիւն: «Որեւէ մէկի համար գաղտնիք չէ, որ այստեղ հիմնականում այդ գծատէրերի շահերն են պաշտպանուած, եւ հասարակական այս ընդվզումն առաջին հերթին դրանով է պայմանաւորուած: Եթէ չլինէր այդ տպաւորութիւնը, համոզումը, որ սրանով քաղաքի պիւտճէն է հարստացւում, ի վերջոյ, սա նոյն ձեւով ծառայելու է շատ ճգնաւոր մասի, այսպիսի ընդվզում չէր առաջանայ, բայց գիտեն, որ դա բերելու է հարուստների հարստացման, աղքատների աղքատացմանը», ասաց Ա. Ռուստամեանը: Հարցին, թէ ինչի՞ն կարող է յանգեցնել այս իրավիճակը, արդեօ՞ք հնարաւոր է, որ սակագինը վերանայուի եւ դառնայ հարիւր դրամ, ՀՅԴ պատգամաւորը պատասխանեց. «Մեր աշխուժութիւնից է կախուած: Այո, եղել են դէպքեր, երբ պահանջել ենք սակագնի թափանցիկ վերահաշուարկ, հիմնաւոր, համոզիչ փաստարկների ամրագրում, այդ ժամանակ պարզ է դարձել, որ սկսել են նահանջել, հիմա միշտ բերում են ինչ-որ թիւ, յետոյ բողոք է բարձրանում,  սկսում են վերանայել ու  պարզ է դառնում, որ դա այդքան էլ  իրական չէ, որ կարելի էր նուազեցնել»: Ա. Ռուստամեանը նաեւ նշեց, որ ընտրութիւններից առաջ ժողովրդին խաբում են` խոստանալով մի բան, իսկ ընտրութիւններից յետոյ բոլորովին այլ իրավիճակ է ստեղծւում:

Ընտրութիւններից յետոյ ստեղծուած իրավիճակը մի անեկդոտ է յիշեցնում. մի մարդ օղի է վաճառում, որի ցուցանակին գրում է` «Մի կաթիլն անվճար է»: Վաճառասեղանի է մօտենում մի հարբած տղամարդ` ասելով. «Ապէ ջան, դէ որ մի կաթիլը ձրի է, կաթ-կաթ մի շիշ լցրու»: Այսինքն` այդ 50 դրամի բարձրացմամբ  իշխանութիւնները «կաթ-կաթ» լցնում են ընտրակաշառքի բաժանման հետեւանքով առաջացած «փոսերը»` դրան զուգահեռ հիւսելով «հազար ու մի հեքիաթներ»… Միայն թէ մեր դարում արդէն Գիւլնազ տատի հեքիաթներին հաւատացողները քիչ են…

Երեւան-Պէյրութ

 

Նախորդը

Ռուստամեան. «Փոխադրութեան Սակագինի Բարձրացումը Սպասելի Էր»

Յաջորդը

Ո՛ւմն Է Իշխանութիւնը

RelatedPosts

Տոքթ. Բաբգէն Փափազեանի Արխիւէն.  Առինքնողը Դաշնակցութեան Մէջ
Անդրադարձ

Տոքթ. Բաբգէն Փափազեանի Արխիւէն. Առինքնողը Դաշնակցութեան Մէջ

November 27, 2026
ՀՅ Դաշնակցութեան Ծրագիրը Եւ Ռազմավարական Սկզբունքները
Անդրադարձ

ՀՅ Դաշնակցութեան Ծրագիրը Եւ Ռազմավարական Սկզբունքները

November 27, 2026
Գաղափարներու Բերդը «Արմատախիլ» Ընելու Ծիծաղաշարժ Մտմտուքներ (ՀՅ Դաշնակցութեան 136-Ամեակ)
Անդրադարձ

Գաղափարներու Բերդը «Արմատախիլ» Ընելու Ծիծաղաշարժ Մտմտուքներ (ՀՅ Դաշնակցութեան 136-Ամեակ)

November 27, 2026
  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Նուիրատուութիւն
  • Կապեր
  • PDF արխիւ
  • Կապ մեզի հետ
Powered by Alienative.net

© 2026 «Ազդակ» Օրաթերթ (Aztag Daily), Լիբանան։ Բոլոր իրաւունքները պահպանուած են։

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2026 «Ազդակ» Օրաթերթ (Aztag Daily), Լիբանան։ Բոլոր իրաւունքները պահպանուած են։