Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վերջին 10 Տարում Ազրպէյճանը Որտեղի՞ց Է Զէնք Գնել Եւ Ի՞նչ Քանակութեամբ. Տուեալներ

March 5, 2013
| Պատմական
0
Share on FacebookShare on Twitter

«Թերթ.am»

 

 

 

 

 

«Վերջին տասը տարուայ ընթացքում Ազրպէյճանը լայնածաւալ ծրագրեր է իրականացրել սպառազինման ոլորտում», գրում է ազրպէյճանական Haqqin.az կայքը եւ, վկայակոչելով Սպառազինութեան համաշխարհային առեւտրի վերլուծութեան կենտրոնի (Ռուսաստան)  տուեալները, ներկայացնում է, թէ նշուած ժամանակահատուածում Պաքուն ո՛ր երկրներից է սպառազինութիւն ձեռք բերել եւ ի՛նչ քանակութեամբ:

Պիելոռուս

2005-2006թթ. Ազրպէյճանը Պիելոռուսիայից գնել է 60 միաւոր «Թի-72» տեսակի հրասայլ, իսկ 2008-2009թթ` 12 միաւոր «Փիոն 2Էս7» տեսակի (203 միլիմեթրանոց) ինքնագնաց հրետանային սարք: 2009-2010թթ.` 6 միաւոր «Սու 25» տեսակի գրոհային ինքնաթիռ:

Բացի այդ, Ազրպէյճանը 2007-2009թթ. պիելոռուսական ընկերութիւնների մասնակցութեամբ արդիականացրել է 36 միաւոր «Օսա» տեսակի, իսկ 2009-2011թթ.` 27 միաւոր «Փեչորա» զենիթահրթիռային համակարգեր: 2012-2014 թթ. պիելոռուսական ընկերութիւնները նախատեսում են կատարելագործել եւս 27 Փեչորա (Էս-125) զենիթահրթիռային համակարգ:

Իսրայէլ

2010-2011թթ. իսրայէլեան ընկերութիւններն արդիականացրել են ազրպէյճանական բանակի զինանոցում գտնուող «Թի-72» տեսակի հրասայլեր եւ Պէ.էմ.փէ.-2 տեսակի հետեւակի մարտական մեքենաներ:

Բացի այդ, Ազրպէյճանն Իսրայէլից գնել է 9 միաւոր Լինքս տեսակի Կրակի ռէաքթիւ համակարգ, 120 միլիմեթրանոց Քարտոմ ականանետեր, Սփայթ-ԷսԱր/ԷլԱր տեսակի հակահրասայլային հրիթռային համակարգեր, 16 միաւոր Էյրոսթար անօդաչու թռչող սարք, ինչպէս նաեւ` 2 միաւոր Հերմէս-450,16 միաւոր Հերոն-1 եւ 16 միաւոր Օրպիթըր-2 Էմ անօդաչու թռչող սարքեր, 9 միաւոր Պարաք-8 զենիթահրթիռային համալիր (75 հրթիռ), 2 միաւոր Ի.Էլ./Էմ-2080 Կրէն Փայն հակաօդային պաշտպանութեան համակարգ:

Պաքուն, իսրայէլեան արտօնագրերի հիման վրայ, սկսել է արտադրել 30 միաւոր Էյրոսթար եւ 30 միաւոր Օրպիթըր-2 Էմտեսակի անօդաչու թռչող սարքեր:

Ռուսաստան

Ռուսաստանը 2010թ. Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեանն արտօնագիր է տուել` 120 հազար միաւոր Էյ.Քէյ.-74 Էմ. տեսակի ինքնաձիգ արտադրելու համար: 2006թ. Ազրպէյճանը Ռուսաստանից գնել է 62 միաւոր Թի-72 հրասայլ, իսկ 2012թ.` երկու միաւոր «Սքորփիոն ԼՇԱ» զրահապատ փոխադրիչ մեքենայ, ինչպէս նաեւ 2 միաւոր «Սքորփիոն ԼՇԱ-B»:

Բացի այդ, 2008թ. Ռուսաստանի եւ Ազրպէյճանի միջեւ պայմանագիր է ստորագրուել` 6 միաւոր MI-17B1 ուղղաթիռ գնելու մասին: Իսկ 2009թ. պայմանագրի համաձայն` Պաքուն պէտք է ստանար 2 միաւոր Ka-32A, 24 միաւոր Mi-35M եւ 20 միաւոր Մի-17B1 տեսակի ուղղաթիռներ:

2007թ. կողմերի միջեւ կնքուել է մէկ այլ համաձայնագիր` 16 միաւոր զենիթահրթիռային համակարգ (C-300PMU-PMU-2 «Ֆաւորիթ») գնելու մասին, իսկ 2010թ-ին պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել`  60 միաւոր X-95E («Ուրան») տեսակի հականաւային հրթիռ գնելու մասին: Պաքուն Ռուսաստանի հետ, ընդհանուր առմամբ, 1 միլիառ 647 մլն. տոլարի ռազմական համագործակցութեան պայմանագիր է կնքել (ենթադրաբար վերջին 10 տարուայ մասին է խօսքը-Tert.am):

Թուրքիա

2010թ. Ազրպէյճանը Թուրքիայից գնել է 70 միաւոր զրահապատ փոխադրիչ մեքենայ, 2011թ.ին` Cobra տեսակի զրահաւոր փոխադրիչ մեքենաներ (քանակը չի նշւում): 2011թ. Պաքուն Անգարայի հետ պայմանագիր է ստորագրել` 36 միաւոր Թէ-155 Firtina ինքնագնաց հաուպից գնելու մասին:

2010թ. Թուրքիան Ազրպէյճանին արտօնել է արտադրել Թէ-107 տեսակի կրակի ռէաքթիւ համակարգեր, իսկ 2011թ.ին արտօնագիր է տուել` HY-12 տեսակի ականանետ արտադրելու համար:

Ուքրանիա

2003-2006թթ. Ազրպէյճանն Ուքրանիայից գնել է 48 միաւոր Թէ-72M1 տեսակի հրասայլ, 2007թ.` 61 միաւոր, իսկ 2009թ` 71 միաւոր BTR-70 տեսակի զրահապատ փոխադրիչ մեքենայ:

2007-2010 թթ. Պաքուն Քիեւից գնել է 54 միաւոր 2C1 «Կուոզտիքա» (122-ՄՄ) ինքնագնաց հրետանային համակարգ, 2004-2007թթ.` 144 միաւոր PM-38 տեսակի ականանետ, 2004-2005թթ.` 12 միաւոր «Սմերչ» BM-30 տեսակի համազարկային հրթիռային համակարգ:

2006-2011թթ. Ազրպէյճանն Ուքրանիայից ձեռք է բերել 16 միաւոր «Միկ-29» գրոհային ինքնաթիռ, 2009-2010թթ.` 12 միաւոր «Մի-24G» տեսակի հարուածային ուղղաթիռ, 2007-2008թթ.` 10 միաւոր զենիթահրթիռային համակարգ:

Հարաւափրիկեան Հանրապետութիւն

2009-2011թթ. հարաւափրիկեան Փարամաունթ Կրուփ ընկերութիւնն Ազրպէյճանին արտօնագիր է տուել` Պաքւում 45 միաւոր Մարուտըր տեսակի եւ 45 միաւոր Մաթատոր տեսակի հակականային պաշտպանութեան փոխադրամիջոց արտադրելու համար:

Բացի այդ, ընկերութիւնն Ազրպէյճանում արդիականացրել է 12 միաւոր «Մի-24» տեսակի հարուածային ուղղաթիռ:

 

 

 

 

 

Նախորդը

«Հայաստանում Պետութիւնն Ու Իշխող Կուսակցութիւնը Նոյնացած Են»

Յաջորդը

Թուրքիա.- Ազատութեան Տագնապ Եւ Փարանոյա*

RelatedPosts

Ֆրանսացի Քաղաքական Գործիչներ Եւ Պապական Նուիրակ Ռեմի Լըփրեթրը Քեսապի Մէջ Եւ Գաւառը Փրկելու Հետեւողական Աշխատանքներ
Պատմական

Ֆրանսացի Քաղաքական Գործիչներ Եւ Պապական Նուիրակ Ռեմի Լըփրեթրը Քեսապի Մէջ Եւ Գաւառը Փրկելու Հետեւողական Աշխատանքներ

November 18, 2026
Թրքական Զօրքերու Մուտքը Սանճագ Եւ Հաթայի Պետութեան Հռչակումը
Պատմական

Թրքական Զօրքերու Մուտքը Սանճագ Եւ Հաթայի Պետութեան Հռչակումը

November 11, 2026
Սանճագի Հանրաքուէ Ընտրութիւնները Եւ Դէպի Թրքացում Գործնական Ընթացքը
Պատմական

Սանճագի Հանրաքուէ Ընտրութիւնները Եւ Դէպի Թրքացում Գործնական Ընթացքը

November 4, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.