Եւրօ-2020-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ, 8 սեպտեմբերին տեղի կ՛ունենայ Հայաստան – Պոսնիա մրցումը` Ժ. խմբակին մէջ:
Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ, պիտի սկսի ժամը 16:00-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Հայաստանի խմբակին մաս կը կազմեն նաեւ Ֆինլանտա, Իտալիա, Յունաստան եւ Լիխթնշթայն:
Հայրենի կազմը, որ ցարդ կատարած է չորս մրցում, իր տրամադրութեան տակ ունի 6 կէտ եւ կը գրաւէ երրորդ դիրքը:
Առաջին դիրքին վրայ է Իտալիա, որ ապահոված է առաւելագոյն 12 կէտը:
Ստորեւ` Ժ. խմբակին դասաւորման պատկերը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Իտալիա | 4 | 12 |
2.- Ֆինլանտա | 4 | 9 |
3.- ՀԱՅԱՍՏԱՆ | 4 | 6 |
4.- Յունաստան | 4 | 4 |
5.- Պոսնիա | 4 | 4 |
6.- Լիխթնշթայն | 4 | 0 |