Չորս օրերու վրայ երկարած Արեւմտեան Ասիոյ կրտսերներու աթլեթիզմի 3-րդ ախոյեանութիւնը երէկ` կիրակի, 18 օգոստոսին հասաւ իր աւարտին, երբ Ժամհուրի դաշտին վրայ կատարուեցան վերջին օրուան բաւական հետաքրքրական մրցումները:
Հիւրընկալ երկիրը` Լիբանան, հանդիսացաւ ախոյեան, տիրանալով 30 գունաւոր մետալներու (11 ոսկի, 9 արծաթ եւ 10 պրոնզ):
Լիբանանցի մարզիկները մեծապէս արդարացուցին իրենց վրայ դրուած յոյսերը:
Ախոյեանութեան աւարտին Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնի նախագահ Ռոլան Սաատէ շնորհաւորեց լիբանանցի երկսեռ մարզիկները այս բացառիկ յաջողութեան համար:
Ախոյեանութեան երրորդ օրը` շաբաթ, 17 օգոստոսին, Լիբանան յաջողեցաւ տիրանալ հինգ ոսկի մետալներու: Առաջին օրը` մէկ, իսկ երկրորդ օրը` երեք:
Բնականաբար, վերոնշեալ 9 ոսկի մետալներուն զուգահեռ, Լիբանան տիրացաւ նաեւ արծաթ եւ պրոնզ մետալներու:
Սուրիա հանդիսացաւ երկրորդ, իսկ Սէուտական Արաբիա` երրորդ:
Ախոյեանութեան մասնակցեցան տասը երկիրներ:
Ստորեւ` մետալներուն վերջնական դասաւորումը:
ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
1.- Լիբանան | 11 | 9 | 10 | 30 |
2.- Սուրիա | 7 | 2 | 6 | 15 |
3.- Սէուտական Արաբիա | 6 | 2 | 1 | 9 |
4.- Քաթար | 4 | 4 | 6 | 14 |
5.- Իրաք | 3 | 5 | 4 | 12 |
6.- Յորդանան | 2 | 5 | 5 | 12 |
7.- Քուէյթ | 2 | 5 | 2 | 9 |
8.- Եմէն | 2 | 1 | 0 | 3 |
9.- Օման | 1 | 5 | 4 | 10 |
10.- Պաղեստին | – | – | – | – |
PROFOTO