«Եու. Է. Էֆ. Ա.»- Եւրոպայի Գերբաժակի Մրցաշարք. Լիվըրփուլ Տիրացաւ Տիտղոսին` Փենալթիներով (5-4) Յաղթելէ Ետք Չելսիին

Հինգշաբթի, 14 օգոստոսին, Պոլսոյ մէջ (Թուրքիա) գտնուող «Պեշիքթաշ Արենա» մարզադաշտին վրայ տեղի ունեցաւ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի Եւրոպայի ֆութպոլի գերբաժակի մրցաշարքին Լիվըրփուլ-Չելսի զուտ անգլիական ճակատումը:

Լիվըրփուլ տիրացաւ տիտղոսին` փենալթիներով 5-4 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով:

Մրցումին 120 վայրկեանները աւարտեցան 2-2 հաւասարութեամբ:

Լիվըրփուլի կոլերը նշանակեց Սատիօ Մանէ (48-րդ եւ 95-րդ), իսկ Չելսիի կոլերը` Օլիվիէ Ժիրու (36-րդ) եւ Ժորժինիօ (101-րդ` փենալթիներով):

Լիվըրփուլ չորրորդ անգամ ըլլալով կը տիրանայ այս մրցաշարքի տիտղոսին:

 

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )