Թենիս. Ճոքովիչ Տիրացաւ «Մատրիտ Մասթըրզ»-ի Տիտղոսին

Նախորդ շաբաթավերջին իր աւարտին հասաւ «Մատրիտ-Մասթըրզ»-ի թենիսի միջազգային մրցաշարքը, երբ տեղի ունեցաւ աւարտականի ճակատումը:

Աշխարհի թիւ 1 դասուած մարզիկ սերպ Նովաք Ճոքովիչ տիրացաւ տիտղոսին` 6-3 եւ 6-4 արդիւնքով յաղթելէ ետք Սթեֆանոս Ցիթիփասին (Յունաստան): Անոնց միջեւ այս ճակատումը տեւեց 1 ժամ 33 վայրկեան:

Այսպիսով, 31 տարեկան Ճոքովիչ տիրացաւ իր արհեստավարժ ասպարէզին 74-րդ, իսկ այդ տարուան իր երկրորդ տիտղոսին: Տարեսկիզբին ան բարձրացուցած էր Աւստրալիոյ թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին տիտղոսը:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )