Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Հայկ Նագգաշեան» Գրական Հիմնադրամի 6- րդ Ամէնամեայ Մրցանակաբաշխութիւնը

October 20, 2023
| Գաղութային
0
Share on FacebookShare on Twitter

ՍԻԼՎԱ ԱՍՐԵԱՆ

«Հայկ Նագգաշեան գրական գնահատանք» հիմնադրամը, Խ. Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը եւ Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանը օգոստոսի 29-ին  թանգարանում ամփոփեցին հիմնադրամի` 2022 թուականին տպագրուած գրքերի համար յայտարարած մրցանակաբաշխութեան արդիւնքները:

Արդէն 6-րդ անգամ անցկացուող մրցանակաբաշխութեան  մասնակիցներին ողջունեցին Հայկական պետական մանկավարժական համալսարանի  հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոտաբանութեան ամպիոնի վարիչ,  «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր Սուրէն Դանիէլեանը եւ  թանգարանի տնօրէն Վահագն Սարգսեանը:

Փրոֆեսէօր Դանիէլեանն անդրադարձաւ Հայկ Նագգաշեանի գրական, մշակութային, հրատարակչական, խմբագրական գործունէութեանը` ընդգծելով` գրականութիւնը նրա էութիւնն էր, որի միջոցով ընթերցողին իբրեւ ներքին անձնագիր պարգեւեց հայոց բնաշխարհը, նաեւ ընդգծեց` Հայկ Նագգաշեանի վերադարձն անվերջ է:

Հայկ Նագգաշեանի ստեղծագործութիւնների հետ ծանօթացումն իսկական բացայայտում էր Վահագն Սարգսեանի համար, ում կարծիքով աշխարհի տարբեր ծայրերում դեգերած, գրական-խմբագրական-հրատարակչական գործունէութիւն ծաւալած մարդը միայն կարող էր զգալ հայ ազգային տագնապներն ու մտահոգութիւնները եւ դրանք դարձնել իրենը:

«Հայկ Նագգաշեանն իր ապրած ժամանակաշրջանում բերում է փոխադարձութիւնների մի մակարդակ, որը բնորոշ էր պետականութիւն ունեցող ժողովրդին: Թէեւ նրանք չտեսան իրենց երազանքների իրականացումը. նրանց տեսածը Խորհրդային Միութիւնն էր», իրաւացիօրէն նկատեց Վահագն Սարգսեանը:

Բանախօսը Վախթանգ Անանեանի կողքին կ՛ուզէր տեսնել Հայկ Նագգաշեանի անունը, ով պրիշվինեան իր արձակով մեր առաջ բացեց բնապատկերների գեղագիտութիւնը:

Այս դժուարին օրերին ստեղծագործական ուժ գտնելու համար մրցանակակիրներին հեռաւոր Մոնրէալից  տեսակապով շնորհաւորեց Հայկ Նագգաշեանի կինը` Սօսի Նագգաշեանը: Նա ցաւով խօսեց Արցախի շրջափակման ու աշխարհի անտարբերութեան մասին:

Մրցանակաբաշխութեանը առաջադրուած գրքերը ներկայացրեց յանձնախմբի քարտուղար, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական բաժանմունքի դասախօս Քնարիկ Աբրահամեանը: Նա հանգամանօրէն խօսեց հեղինակների գրական ասելիքի, սկզբունքների ու մօտեցումների մասին` վստահեցնելով, որ ամէնամեայ աւանդական մրցանակաբաշխութիւնը մարդու եւ մարդկայինի մասին երկխօսելու հնարաւորութիւն է տալիս:

Բանասիրական բաժանմունքի ուսանողներ Անուշ Պետրոսեանն ու Թագուհի Աղասեանը փորձեցին վերլուծել ներկայացուած ստեղծագործութիւնները` ապագայ բանասէրների գրական-գեղագիտական ու հայրենասիրութեան ճիշդ ընկալումների տեսանկիւնից առանձնացնելով հեղինակների ստեղծագործութիւնների իւրայատկութիւնները:

Հանդիպման աւարտին պարզ դարձան յաղթողների անունները` Վրէժ Սարուխանեան («Ագռաւաքար») եւ Հայկ Սիրունեան («Չոր ապրիլ»):

Հայկ Նագգաշեանի որդին` Շահէն, մրցանակներ յանձնեց յաղթողներին` վստահեցնելով, որ իրենց ընտանիքը գնահատում է ազգային արժէքները եւ շարունակելու է խրախուսել հայ ստեղծագործողներին:

Հայկ Նագգաշեանի ընտանիքին իր երախտագիտութեան խօսքը յայտնեց գրող Վրէժ Սարուխանեանը` լիայոյս, որ Նագգաշեան գրողի ցանած սերմերը դեռ պտուղներ են տալու. «Մենք ենք մեր երկրի տէրը եւ պիտի տէր կանգնենք մեր հայրենիքին, մեր հայրենատիրութեանը,- ասաց Վ. Սարուխանեանը: – Հայկ Նագգաշեանն այդ հայրենատիրութեան սերմերը ցանողն է: Մենք բոլորս զինուորներ ենք եւ պիտի կարողանանք ապրել զինուորի հոգեբանութեամբ ու ընկալմամբ»:

Ժամանակի շնչով ու պաթոսով իր բանաստեղծութիւններից մէկը ներկայացրեց միւս մրցանակակիրը` գրող Ղուկաս Սիրունեանի որդին` Հայկ Սիրունեանը, ով փաստեց` գրականութիւնն իմ բովանդակութիւնն է, որով ես ապրում եմ:

Փրոֆեսէօր Սուրէն Դանիէլեանն ամփոփիչ խօսքում ասաց. «Երբ այս օրերին կարողանում ենք մէկտեղուել եւ զգալ մեր ուժը, երկրորդական են դառնում հայրենիքի նկատմամբ տագնապները, որ յաճախ գալիս եւ ստուերում են մեր օրը: Մենք ընկրկելու ժամանակ, հնարաւորութիւն եւ իրաւունք չունենք. սա էր այսօրուայ գլխաւոր դասը»:

Մանկավարժական համալսարանի  երաժշտական բաժնի ուսանող Տաթեւ Յարութիւնեանի կատարմամբ «Բինգէօլ» երգով աւարտուեց ամէնամեայ մրցանակաբաշխութիւնը` ներկաների հոգիներում էլ աւելի խտացնելով Հայաստան աշխարհի ու նրա սահմաններին օրէցօր մեծացող տագնապները, նաեւ հաստատելով, որ գրականութիւնը սպեղանի է հայրենիքի բաց վէրքերին, օգնում է ապրել ու արարել:

 

 

 

Նախորդը

Զմմառու Դպրեվանեցիները Նշեցին Թարգմանչաց Տօնը

Յաջորդը

Հայոց Ցեղասպանութենէն Վերապրած Բժիշկ Գէորգ Կէրկէրեան

RelatedPosts

Եկեղեցիներու Եւ Միջեկեղեցական Կառոյցներու Ընդհանուր Քարտուղարներու Համաժողով Անթիլիասի Մէջ
Գաղութային

Եկեղեցիներու Եւ Միջեկեղեցական Կառոյցներու Ընդհանուր Քարտուղարներու Համաժողով Անթիլիասի Մէջ

November 3, 2026
Յուշ Երեկոյ` Նուիրուած Իրմա Գապաքեան-Տէտէեանի Յիշատակին
Գաղութային

Յուշ Երեկոյ` Նուիրուած Իրմա Գապաքեան-Տէտէեանի Յիշատակին

November 3, 2026
ՀՄԸՄ-ի Լիբանանի «Նաւասարդեան»  Առաջին Մարզախաղերու Փակման Եւ ԼԵՎԱՄ-ի  60-Ամեակի Բացման Հանդիսութիւն
Գաղութային

ՀՄԸՄ-ի Լիբանանի «Նաւասարդեան» Առաջին Մարզախաղերու Փակման Եւ ԼԵՎԱՄ-ի 60-Ամեակի Բացման Հանդիսութիւն

November 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.