ՀՅ Դաշնակցութեան Դերը Արցախում Պետականութեան Վերակերտման Գործում (1890-2020թթ.)

Ստորեւ կը ներկայացնենք Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ, փրոֆ. Վահրամ Բալայէանի ելոյթը` ՀՅ Դաշնակցութեան Արցախ վերադարձի 30-ամեակին նուիրուած ,հյ Դաշնակցութեան տեղն ու դերը Արցախում պետականութեան վերականգնման գործումէ գիտաժողովին:

19-րդ դարի երկրորդ կէսին Հայաստանը շարունակում էր երկփեղկուած մնալ: Արեւմտեան Հայաստանը գտնւում էր Թուրքիայի, իսկ Արեւելեան Հայաստանը ցարական Ռուսաստանի գերիշխանութեան տակ:

Արեւմտեան Հայաստանում հայ ժողովուրդը գտնւում էր ամենադաժան ճնշումների, ազգային արժանապատուութեան ոտնահարման, ֆիզիկական բնաջնջման ամենօրեայ վտանգի պայմաններում:

Օսմանեան կայսրութիւնում հայերն ունեյին ,ռայաե-ի ըստ էութեան ստրուկի կարգավիճակ: Նրանք զրկուած էին տարրական իրաւունքներից` ձի նստելու, իրենց հանգուցեալներին բարձր բռնած յուղարկաւորելու, զէնք բռնելու, դատարանում վկայութիւն տալու: Ոչ մահմեդական ժողովուրդների հողերը յայտարարուած էին նուաճուած եւ օգտագործողներին էին տրւում պայմանական իրաւունքով:

Հայ գիւղացիները տարատեսակ հարկեր  (աշար, խարաջ (հողահարկ), ջիզյէ (գլխահարկ), մարդահարկ կամ մանկահաւաք (դեւշիրմէ) էին վճարում պետութեանը, թուրք եւ քուրդ ցեղապետերին:

Թուրք եւ քուրդ ցեղապետերը կարող էին մտնել հայկական գիւղերը թալանել, սպանել ու մնալ առանց դատ ու դատաստանի: Բռնի հաւատափոխութիւնը, եկեղեցիները մզկիթների վերածելը սովորական երեւոյթներ էին: Պատերազմների ժամանակ անսանձ բռնութիւններ բազմապատկւում էին:   1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ անգլիական ,թայմսէ թերթի թղթակից Նորմանը գտնուելով թուրքական զօրքերի մէջ  եւ Արեւմտեան Հայաստանում նրանց ոճրագործութիւններին ականատես լինելով, 1877թ. գրել է. ,իմ թոյլ գրիչը անկարող է նկարագրել այն բոլոր սարսափները որ նիւթուեցին Հայաստանի մէջ քրդերն ու ու Օսմանեան բանակի այլ կամաւոր վաշտերը:  Ամէնուրեք լքուած գիւղեր, պարպուած, ամայացած քաղաքներ: Աւգուլ գիւղի մէջ հրդեհեցին եկեղեցին, ուր ապաստանել էին կանայք ու երեխաներ, ապա բռնաբարեցին  բոլորին ու թողեցին մերկ:…ծնողները կ’ողբան իրենց խոխղոխուած զաւակների համար:…այլեւս չեմ կարող գրելէ[1]:

Կոստանդնուպոլսում Ռուսաստանի դեսպանութեան հաղորդագրութիւններից մէկում ընթերցում ենք.  ,հնարաւոր չէ նկարագրել հայի տառապանքները: Նրան ջարդում են ,… տունը թալանում, գեղեցիկ աղջկան առեւանգում: Դաշտերը աւերուել են վերածուել անապատի: Եթէ մէկը դուրս է գալիս տնից, համոզուած չէ, որ կը վերադառնա…է[2]:

19-րդ դարի 60-70-ական թուականներին Հայ առաջադէմ մտաւորականութեան ներկայացուցիչները (Գրիգոր Օտեան, Մկրտիչ Փորթուգալեան, Րաֆֆի, Մկրտիչ Խրիմեան) արեւմտահայութեան ստրկական շղթաները թօթափելու համար պայքարի կոչեցին: Բայց ազգային միասնականութիւնից զրկուած, անյոյս կացութեան մէջ յայտնուած, պարզապէս գոյութիւնը քարշ տուող արեւմտահայութեան համար հայ մտաւորակնների խօսքը մնում էր որպէս ,ձայն բարբառոյ անապատիէ: Խրիմեան Հայրիկը վշտահար գրել է. ,ողորմի~մ քեզ ժողովուրդ Հայոց, ողորմիմ, արդէօք լաւագոյն չէր  քեզ, որ մի անգամ մէռնէիր եւ կը նքւէր քո հանգստէան գերեզման…քան թէ այսպէս ի գետին թալկանալով, արիւնացամաք մեռնի…: Մինչէ երբ անսամ քեզ, որ ինքնազոհ մեռնիլ սորուիս. աշխարհ սորուեցաւ այդ դասը, իւր մրցանակն առաւ, դու դեռ անուս մանուկ մնացիր…է[3]:

Ի տարբերութիւն թուրքահպատակ Հայաստանի  ռուսահպատակ Հայաստանում հայ ժողովրդի ֆիզիկական գոյութիւնը երաշխաւորուած էր: Աւելին տնտեսական, մշակութային կեանքի զարգացման առաւել նպաստաւոր պայմաններ  ստեղծուեցին: Արեւելեան Հայսատանը հայահաւաք կենտրոն դարձաւ: Ինչպէս Արեւելեան Հայաստանում, այնպէս էլ Ռուսաստանի հայաշատ վայրերում մասնաւորապէս Թիֆլիսում, Բաքւում, Մոսկուայում, Պետերբուրգում գրողները իրենց ստեղծագործութիւններով փորձում էին հայութեան տարբեր շերտերի մասնաւորապէս երիտասարդութեան մէջ ներարկել ազատասիրական գաղափարներ, նրանց ոգեւորելով հայ քաջ նախնիների` Հայկի, Արամի, Տիգրան Մեծի օրինակներով[4]:

Արեւելահայութիւնը միջոցներ էր որոնում օգնելու արեւմտահայ իրենց եղբայրներին ու քոյրերին: Այդ մտահոգութիւնից դրդուած հասարակութեան որոշ շերտեր սկսեցին համախմբուել եւ ուղիներ որոնել:

Հայ ազատագրական շարժման յորձանուտներում ծնուեցին նախ ժողովրդին լուսաւորելու եւ ազգային ինքնագիտակցութեան բերելու գաղզափարները, իսկ աւելի ուշ` հրապարակ իջան հասարակական-բարեգործական, կրթամշակութային կազմակերպութիւնները, ազատագրական խմբակները, այնուհետեւ քաղաքական կուսակութիւնները:

Վերոնշեալ կազմակերպութիւնում, մասնաւորապէս 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից յետոյ քննարկում էին նաեւ ռուսահպատակ Հայաստանին առընչուող հարցեր:

Միացեալ Հայաստանի եւ հայութեան ազգային իղձերի իրագործման տեսլականը ի չիք դարձնելու նպատակով ցարական կառավարութիւնը 1840-60-ական թուականներին իրականացրեց վարչական մի շարք ,բարեփոխութիւններէ: Դրա միջոցով հայահոծ նահանգները իրարից բաժանուեցին: Ստեղծուեցին խառը ազգային խայտաբղետ կազմ ունեցող եւ զարգացման տարբեր աստիճանների վրայ կանգնած ժողովուրդներով բնակեցուած վարչական նոր միաւորներ:

Չբաւարարուելով դրանով 1880-ական թուականների կէսերից սկսեցին փակուել հայ կրթական, բարեգործական, հասարակական կազմակերպութիւնները: 19-րդ դարի վերջերին հակահայ ալիքը նոր թափ ստացաւ: Հակակառավարական կառոյցներ յայտարարուեցին նաեւ հայ քաղաքական կուսակցութիւնները:

Ցարական կառավարութեան նպատակը պարզ էր: Նրանք ձգտում էին Այսրկովկասը, այդ թւում Հայաստանը դարձնել իր հումքային կցորդը եւ արտադրուած ապրանքների շուկայ, ,այն կապելով Ռուսաստանի հետ քաղաքացիական եւ քաղաքական կապերով իբրեւ մէկ մարմին, եւ ստիպելով տեղի բնակիչներին խօսել, մտածել եւ զգալ ռուսաբարէ, ինչպէս ժամանակին գրել էր գեներալ Պասկեւիչը, սենատորներ Մեչնիկովն ու Պ. Կուտաիսովը[5]:

Ցարական կառավարութիւնը ազգային փոքրամասնութիւններից պահանջում էր մոռանալ իրենց անցեալը եւ հաւատարմօրէն ծառայել Ռուսաստանին: Ցարի պատգամն ազգային փոքրամասնութիւններին բանաձեւած ներկայացրել է Զ. Աւալովը. ,ձեզ համար աշխարհում կայ միայն մէկ  իշխանութիւն. դա ռուսական ցարի կառավարութիւնն է Պետերբուրգում եւ նրա ներկայացուցիչը` Թիֆլիսում: Ճիշտ է, դուք ունէք ձեր լեզուն, ազգային սովորութիւնները եւ այլ առանձնայատկութիւններ, դա լաւ է, բայց դուք հաղորդակցւում էք ռուսական քաղաքակրթութեան եւ ռուս ժողովրդի հետ, ուրեմն դուք պէտք է լինեք  ռուսներ կամ, առնուազն նմանուէք նրանցէ[6]:

Ինչպէս Արեւելեան այնպէս էլ Արեւմտայն Հայաստանում վերոյիշեալ զարգացումները քաղաքական պայմաններ ու նախադրեալներ են հասունացնում Դաշնակցութեան պատմական ասպարէզ իջնելու համար: Բարենպաստ մթնոլորտի ձեւաւորմանը նպաստել էր նաեւ բալկանեան ժողովուրդների ազատագրական պայքարի յաջողութիւնները, Եւրոպայում սոցիալիստական, իսկ Ռուսաստանում նարոդնիկական յեղափոխական գաղափարների ծաւալումն ու տարածումը:

ՀՅԴ գաղափարախօսութեան մէջ ի սկբանէ առկայ` ազգային նպատակների ու համամարդկային արժէքների նոր համադրութիւնը  իրականում ոչ թէ հայկական մշակոյթի քաղաքական կեանքի  դարաւոր աւանդոյթներից շեղուելու, այլ դրանց վերականգնման միջոցով ազտ ազգերի ու պետութիւնների ընտանիքում սեփական ժողովրդի տեղն ու դերը վերականգնելու համար փորձերի ամենավառ վկայոյթիւնն էր[7]:

Սոցիալական արդարութեան, ազգային իղձերի շուրջ հայ ժողովրդի միաւորման, ազատագրական պայքարի միջոցով ստրկական շղթաների թօթափման եւ ազգային պետականութեան վերականգնամն նպատակով եւ հայ ժողովրդի պահանջով ստեղծուեց ՀՅ Դաշնակցութիւնը:

Մինչ այդ, 19-րդ դարի 80-ական թուականներին ռուսահպատակ հայաշատ վայրերում,  մասնաւորապէս Թիֆլիսում ռուսական միջավայրում գոյութիւն ունեցած յեղափոխական խմբերի, տուեալ պարագայում նարոդնիկների ազդեցութեան տակ ձեւաւորուեցին ընդյատակեայ մանր կազմակերպութիւններ, որոնք քննարկում էին ցարական Ռուսաստանի ապագայ ճակատագիրը, բռնապետական կարգերի տապալման հնարաւորութիւնները արծարծում սոցիալական արտադրութեան հարցեր: Այդ խմբակներում որոշակի դերակատարութիւն ունէր Դաշնակցութեան հիմնադիրներից մէկը Քրիստափոր Միքայէլեանը, որին յաջողուեց այդ խմբակներում ներգրաւուած երիտասարդներին ուղղորդել դէպի ազգային հիմնահարցերն ու լծել հայրենիքի ազատագրութեան գործին:

,ուժէ անունով նմանօրինակ մի խմբակ էլ 19-րդ դարի 80-ական թուականներին ստեղծուել էր Շուշիում[8]:

Հայ յեղափոխականների դաշնակցութիւնը ձեւաւորուեց շուրջ մէկուկէս ամիս (1890թ. յուլիսի երկրորդ կէսից մինչեւ օգոստոսի վերջը) տեւած հիմնադիր ժողովներում  ընդհունուած` կուսակցութեան ստեղծման մասին որոշման, անուան յստակեցման, նպատակների ձեւակերպման, վարչութեան կազմաւորման միջոցով: Հիմնադիր ժողովները որոշեցին միաւորել արեւմտահայերի ազատագրութեան համար պայքարող բոլոր կազմակերպութիւններին, խմբակներին ու անհատներին եւ ստեղծել Հայ յեղափոխականների դաշնակցութիւն կուսակցութիւնը: 1890թ. սեպտեմբերի սկզբներին լոյս տեսաւ կուսակցութեան ,մանիֆէստըէ[9]:

Կազմուեց Դաշնակցութեան կենտրոնական վարչութիւնը, որի անդամներն էին Քրիստափոր Միքայէլեանը, Սիմոն Զավարեանը, Աբրահամ Դաստակայնը, Յովհաննէս Լոռու-մելիքեանը եւ Լեւոն Սարգսեանը[10]: Վերջինս  ծագումով Արցախից է: Ծնուել եւ մեծացել է Շուշիում, բարձրագոյն կրթութիւնը ստացելէ  Մոսկուայում: 1880-ական թուականներին նա գլխաւորել է Մոսկուայի հայ ուսանողների յեղափոխական գործունէութիւնը: Լեւոն Սարգսեանը դարձել է  ,երկրականներիէ ուսանողական խմբի հիմնադիրը: 1890-ական թուականների սկզբներին նա վերադառնում է  հարազատ Շուշի դառնում Արցախում ՀՅԴ հիմնադիրներից մէկը: Շուշիի առաջադէմ ուժերի ճնշման տակ Լեւոն Սարգսեանին նշանակում են թեմական դպրոցի տեսուչ: Թեմականում նա նոր աստիճանի հասցրեց ազգային դաստիարակաութեան հարցը: Լեւան Սարգսեանի նկատմամբ հետադիամական ուժերը հալածանքներ են սկսում: Նրանք ,նոր դարէ թերթի միջոցով մի արշաւ սկսեցին շամշեանական գաղափարները ոչնչացնելու ուղղութեամբ: ,նոր Դարե-ականներն ինտրիգների միջոցով Լեւոն Սարգսեանին հեռացրեցին աշխատանքից` նրան մեղադրելով անաստուածութեան մէջ: Լեւոն Սարգսեանի հետ դպրոցից հեռացաւ ողջ ուսուցչական կազմը:  ազգային յեղափոխական գործունէութեան համար դպրոցից հեռացրին մի խումբ աշակերտների` Սուրէն Մալխասեանին, Բ. Տոշեանին, Գրիգոր Գորգեանին, Դաւիթ Տէր-մկրտչեանին, Գեւորգ Առստամեանին[11]:

Չնայած այդ ամէնին Լեւոն Սարգսեանի եւ դաշնակցական միւս գործիչների թողած յունդերը թեմականում պտղաւորուեցին: Թեմականը դարձել էր ազատագրական շարժման գործիչների դարբնոց: Այստեղ կրթութիւն ստացան եւ որպէս անհատականութիւններ ձեւաւորուեցին ազատագրական պայքարի պայծառ դէմքեր, դաշնակցական գործիչներ Եգոր Առստամայնը (Մենակ), Թուման Թումեանցը (Թորգոմ), Նիկոլ Պօղոսեանը ( Իշխան), Նիկողայոս Տէր-յովհաննիսեանը (Նիկոլ Դուման), Սարգիս Յովհաննիսեանը (Արամ Մանուկեան), Վարդան Մեհրաբեանը (Խանասորի Վարդան), Գրիգոր Միրզաբեկեանը (Մածուն Խեչոն) եւ ուրիշներ:

Սկզբում նրանք ազատագրական գաղափարները սկսեցին տարածել աշակերտների եւ համերկրացիների շրջանում: Այդ նպատակով ազտարական խմբակի ներկայացուցիչներն սկսեցին հրատարակել ,կոկոնէ ձեռագիր թերթը[12]:

Յեղափոխական քուրայում իմաստնացած այդ գործիչները արցախահայութեան` բազում դարերի ընթացքում ազատագրական պայքարի եւ պետականաշինութեան ասպարէզում կուտակած հարուստ կենսափորձը Դաշնակցութեան ազգային գաղափարախօսութեան հետ համադրելով կարողացան որակապես փոխել հայութեան մտածելակերպն ու ապագայի նկատմամբ ունեցած տեսլականը:

Մի առիթով Դրօն Նիկոլ Դումանի մասին գրել է. ,հայ ազատագրական պայքարի  հերոսներուն մէջ չկար մէկը , որ անոր մտքի պատրաստութիւնը ունենարէ[13],իսկ Աբրահամ Գիւլխանդարեանի վկայութեամբ ,…հայ մարտական երիտասարդութէան պաշտամունքըէ Նիկոլ Դումանն էր[14]:

20-րդ դարի սկզբներին արեւմտահայութեան ազատագրական պայքարին նոր որակ հաղորդեցին դաշնակցական երկու գործիչներ շուշեցի Արամ Մանուկանը եւ քռասնեցի Իշխանը:

1906թ. Վանի կուսակալ Թահիր փաշան , իր մօտ հաւաքելով ոստիկանութեան եւ զինուորականութեան ղեկավարութեանը, ասել է. , Շատ-շատ վտանգաւոր կացութէան մէջ ենք. մենք մեզ չխաբենք: Անշուշտ նոյնքան, եթէ ոչ անոր տասնապատիկը պահեստներ կը գտնուին լեռներու մէջ, Իշխանի տրամադրութէան տակ եւ վտանգաւոր Արամը` շրջաններն ալ զինուած ու ցրած ուժեր ունի եւ մեր գլխուն փորձանք կը պատրաստէ:…հոս միայեան մէկ թշնամի կ’այ, որ գիտէ թէ ինչ կ’ուզէ. Ան արժանի է փաշայ կոչելու, Արամն է: Հոն լեռներու մէջ բէկ կ’այ, Իշխանն է: Ասոնք փեթակներու մայրը եւ այժմ թէ քաղաքի եւ թէ գիւղերու առաջնորդներն են…է[15]:

Դաշնակցութեան գաղափարների տարածման կենտրոններ դարձան Շուշիի կրթամշակութային հաստատութիւնները: Այդ շարքում իր ուրոյն տեղն ունէր ռէալական ուսումնարանը: Այդ դպրոցի շրջանաւարտներ դարձան Միքայէլ Յովհաննիսեանը ( Միքայէլ Վարանդեան) եւ Վահան Նաւասարդեանը: Միքայէլ Վարանդեանը Ժնեւի , իսկ Վահան Նաւասարդեանը Պետերբուրգի համալսարանը աւարտելուց յետոյ իրենց ողջ կեանքը նուիրեցին հայ ժողովուրդի ազատագրութեան եւ Դաշնակցութեան ազգանպաստ գործին:

Եթէ Նիկոլ Դումանը, Արամ Մանուկեանը հայ ժողովրդի ազատագրական պայքարի եւ պետականութեան վերակերտման գործնական կազմակերպիչներ էին, ապա Յունան Դաւթեանը, Միքայէլ Վարանդեանն ու Վահան Նաւասարդեանը ըստ էութեան Դաշնկացութեան ազգային-քաղաքական եւ գաղափարական-ռազմավարական ուղին ուրուագծող գործիչներն էին:

Արցախում ազգային ազատագրական գաղափարների տարածման եւ հայ յեղափոխական ուժերի մէկտեղման գործում մեծ էր ՀՅԴ ,ապառաժե-ի կառոյցի դերակատարութիւնը:

Ազգային պետականութիւնից զրկուած հայութեան հասարակական-քաղաքկան, տնտեսական եւ մշակութային-կրթական կեանքն ինքնահոսի չմատնելու եւ այն ուղղորդելու նպատակով դաշնակցութիւնը տեղերում ստեղծեց ոստիկանական, դատական, կրթական մարմիններ:

1905թ. Պ. Բարսեղեանը ՀՅԴ Արցախի կառոյցի մասին գրել է. ,գիւղերը կազմակերպւում էին համայնական ձեւով ամբողջ գիւղի համայնքը-գիւղական մարմինները ընտրւում էին ազդեցիկ մարդկանցից, պրոպագանդիստ-շրջիկները աշխատում էին, որ մարտիկների մէջ չլինեն վաշխառուներ եւ այլ վնասակար տարեր, զանազան տեղեր եղել են ենթակոմիտէներ, զինւորական ներակայացուցիչներ, դատաւորներ: Այդ շրջանում կազմակերպութիւնը հանդիսացել էր եբրեւ մի կառավարութիւն իր բոլոր ֆունկցիաներովէ[16]:

Ցարական Ռուսաստանի յատուկ ծառայութիւններն այդ օրերին, հետեւելով եւ ուսումնասիրելով ՀՅԴ պետականաշեն գործնէութիւնը , նկատելի են, որ ,…դաշնակցութիւնն ինքնին ներկայացնոյմ է ինչ-որ պետութիւն պետութեան մէջ…ոչ մէկ յեղափոխական կուսակցութիւն (բացառութեամբ դեռ ոչ լրիւ քօղազերծուած ,միջազգային հրէական միութեանէ) չունի այն բարդ կազմակերպութիւնը, ինչպէս հայկական դաշնակցութիւնը: Նայելով կազմակերպութեան ուրուագծին` մենք տեսնում ենք հանրապետական ձեւի պետական մեխանիզմի կմախք:  Պետական այդ կմախքը, ի դէմս իր աշխատողների ներակայացնում է ոչ այլ ինչ, եթէ ոչ հայկական պետութեան պաշտօնեաների կ’ազմ…է[17]:

19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին Հայաստանի ինքնավարութեան հետ կապուած հարցը            Դաշնակցութեան կողմից այնքան ակտիւ քննարկւում եւ հանրայնացւում էր, որ նոյնիսկ հայ յեղափոխականների նկատմամբ նախատեսուող պատժամիջոցների վերաբերեալ ցարը կառավարութեան նիստ էր հրաւիրել: Գոլիցինը առաջարկում էր հայ ,անջատողականներիցէ ազատուելու նպատակով, ազգովի նրանց ուղարկել Սիբիր: Սակայն զինուորական նախարար Կուրոպատկինը կանխեց խելայեղ այդ ծրագիրը: Նա կառավարութեան նիստի ժամանակ, դիմելով ցարին ասաց. ,-ինչ էք կարծում, Ձերդ պայծառափայլութիւն, որքան կը լինի հայ խռովարարների թիւը մի այնպիսի հայաբնակ կենտրոնում, ինչպիսին Շուշին է կամ Երեւանը:

-Մօտաւորապէս 50 կը լինի:

-Այո համարեա այդքան:

-Ես ընդունում եմ նոյնիսկ, — աւելացրեց նախարարը,-կրկնապատիկը`100: Եւ կարծում եմ, որ ,հայկական շարժումըէ արմատախիլ անելու ամենալաւ միջոցն է` կալանաւորել այդ 100 խռովայոյզներին, դուրս բերել երկրից եւ աքսորել Սիբիր: Դրանով դուք կատարելապէս ազատուած կը լինէք երկիրը վտանգից առանց աքսորելու մի ամբողջ ժողովուրդէ[18]:

(Շար. 1)

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )