Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Մեր Ինքնութեանը Տէր Կանգնելու Համար Մենք Եւս Պէտք Է Գցենք Ինքնավարութեան Հիմքերը» Թուրքիայի Համշենահայերը

Դեկտեմբեր 15, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

hems_121515

Թուրքիայի համշենահայ կանայք հրապարակաւ իրենց աջակցութիւնն են արտայայտել քրտերի կողմից յայտարարուած ինքնավարութեանը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով «Bestanuce1.com» լրատուակայքը:

Աղբիւրի համաձայն, Պոլսում գործող համշենահայկական ՀԱՏԻԿ միութեան անդամ Էլիֆ Ալթունքայեան իրենց հետ զրոյցում նշել է, որ Սուրում (Տիգրանակերտի կեդրոն), Ճիզրէում, Սիլուանում, Վարդոյում եւ այլ քաղաքներում հռչակուած ինքնավարութեան կարիքն ամենաշատը զգում են սեւծովեան ժողովուրդները եւ ասել. «Ծովի զաւակներն ու լերան զաւակները, ձեռք ձեռքի տուած պայքարելով, պէտք է տէր կանգնեն ինքնավարութեանը»:

Թուրքիայի արեւելասեւծովեան շրջանում փորձում են ոչնչացնել համշենահայերի լեզուն, մշակոյթը, գետերն ու եայլաները: Էլիֆ Ալթունքայեան ընդգծել է, որ այդ պատճառով ինքնավարութիւնը յարմար ղեկավարման ձեւ կը լինի առաւելապէս իրենց բնութեանն ու լեզուին տէր կանգնած սեւծովեան ժողովուրդներին:

Էլիֆը նաեւ յայտնելով, որ իր մայրենի լեզուն ու մշակոյթն սկսել է յայտնագործել համալսարանական տարիներին, շեշտել է նաեւ, թէ ինքն ազդուել է քիւրտ ժողովրդի` ազատութեան համար մղած պայքարից:

Համշենահայ կինը նաեւ ասել է. «Քրտախօս ընկերներս պայքարում էին իրենց մայրենի լեզուի համար: Մեր տանն էլ էին մէկ այլ լեզուով խօսում: Մենք նախ այդ լեզուն ենք սովորել. ինչո՞ւ այն կրթութեան լեզու չլինի մեզ համար»:

Էլիֆը նշելով, որ այնուհետեւ Պոլսում բացուել է ՀԱՏԻԿ համշենահայկական միութիւնը (այն բացուել է 2011 թ.- Ակունքի խմբ.), յայտնել է. «Քրտերը ցոյց տուեցին ինքնակազմակերպման նշանակութիւնը»:

Նաեւ շեշտելով, որ 1915 թ. Հայոց ցեղասպանութեան ահաբեկման քաղաքականութեան հետեւանքները զգալի են եղել նաեւ համշենահայ քաղաքացիների վրայ, նա նշել է. «Համշենահայերէնը հայերէնի բարբառներից մէկն է, եւ հայերը ենթարկուել են կոտորածի: Արդէն իսկ երկար տարիներ այդ ուղղութեամբ որեւէ պայքար չի եղել: Սակայն քրտերի պահանջներն ու պայքարը բոլոր ժողովուրդներին ցոյց տուեցին, թէ որքան կարեւոր է ինքնակազմակերպումը: Ներկայում սեւծովեան շրջանը թալանւում է` առանց հաշուի առնուելու այնտեղի ժողովուրդներին: Ջրաելեկտրակայանների նախագծերը, թէյի վրայ դրուած չափաբաժինները ցոյց են տալիս տուեալ շրջանի ամէն մի բնակչի կենսապայմանների բարդացումը: Այսինքն` ինքնավարութեան կարիքն ամենաշատը մենք ունենք: Համշենցի քաղաքացիների լեզուի, մշակոյթի եւ բնութեան պահպանման միակ ուղին ինքնավարութիւնն է: Քիւրտիստանում հռչակուած ինքնավարութիւնը պէտք է օրինակ ծառայի համշենցի քաղաքացիների համար: Թուրքիայում օտար համարուած ժողովուրդներն այլընտրանք չունեն` ինքնակազմակերպումից բացի: Մեր բնութեանը եւ ինքնութեանը տէր կանգնելու համար մենք եւս պէտք է գցենք ինքնավարութեան հիմքերը»:

«Ակունք»

Նախորդը

«Հայաստան Ցոյց Կու Տայ Եւրոպայի, Թէ Ինչպէ՛ս Պէտք Է Ընդունիլ Փախստականները» Կը Գրէ Էտուարտօ Լորենցօ Օչոա

Յաջորդը

Մշակութային Ժառանգութեան Հետքում Կրկին Բացայայտել Կայսերին (Կեսարիան, «Ակունք»-ի Խմբ.)

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Մայիս 14, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին Յառաջաբանի Փոխարէն

Մայիս 14, 2025
Թէկուզ Տկար
Անդրադարձ

Ապրիլ 24-ի Շաբաթէն Անդին

Մայիս 13, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?