Մօր Ձեռքերը
ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ Այս ձեռքերը` մօ՜ր ձեռքերը, Հինաւուրց ու նո՜ր ձեռքերը... Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Պսակուելիս ո՜նց են պարել այս ձեռքերը` Ի՜նչ նազանքով, Երազանքո՜վ: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Լոյսը մինչեւ լոյս չեն մարել այս ձեռքերը, Առաջնեկն է երբ որ ծնուել, Նրա արդար կաթով սնուել: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Զրկանք կրել, հոգս են...