Վանի Ուրարտական Սեպագրերը Վանտալիզմի Զոհ Են Դարձել
By adminx - Wed Oct 24, 5:38 am
- 0 Comments
- 36 views
- Tweet
Email
Print
«ԹԵՐԹ»
Աշխարհի ամենահին գրաւոր արձանագրութիւններից համարուող Ուրարտուի սեպագրերը Վանում վերացման վտանգի առաջ են կանգնել, ահազանգել է «Ռատիքալ» օրաթերթը:
Վանի բերդում 1916 թուականին գիտնականներ` Յովսէփ Օրբէլիի եւ Նիկողայոս Մառի կողմից յայտնաբերուած 2700-ամեայ ուրարտական սեպագրերը վերացման եզրին են: Անուշադրութեան մատնուած արձանագրութիւնները վանտալիզմի զոհ են դարձել եւ գրեթէ անընթեռնելի են:
Սարդուրի Բ. թագաւորի արձանագրութիւնները թուագրւում են Ք.Ա. 765-735 թթ., որոնք պատմում են արքայի այցելութիւնների մասին:
Արձանագրութիւնները փրկելու համար Վանի «Իւզունճու եըլ» համալսարանի հնագէտներն առաջարկով են հանդէս եկել: Նրանք նախատեսում են դրանք տեղափոխել թանգարան` պաշտպանելու նպատակով, իսկ յուշարձանի մօտ դրանց կրկնօրինակները տեղադրել:
Խիստ վնասուած արձանագրութիւնները, սակայն, նախ վերականգնել է հարկաւոր:
Ուրարտական արձանագրութիւններին վնաս հասցնողների դէմ հետաքննութիւն է սկսուել: Արձանագրութիւններին վնասող անձանց, եթէ նրանք յայտնաբերուեն, 5-10 տարուայ ազատազրկում է սպասում` պատմական յուշարձաններին վնաս հասցնելու յօդուածով:
- 0 Comments
- 36 views
- Tweet
Email
Print




