Wednesday May 22, 2013

Ճատրակ. Եւրոպայի Աղջկանց Բաժակի Մրցաշարք. Միքա Երեւան Հանդիսացաւ Երկրորդ

By adminx - Fri Oct 19, 5:57 am

Երեւան Միքայի կազմը

Եւրոպայի ճատրակի աղջկանց բաժակի մրցաշարքի 7-րդ եւ վերջին հանգրուանին իր կատարած մրցումին, Միքա Երեւան 3,5-0,5 յաղթելէ ետք Զիկորինի, հանդիսացաւ երկրորդ` տիրանալով արծաթ մետալին:

Հայկական խումբը, որ ապահովեց 10 կէտ, արձանագրեց 5 յաղթանակ եւ կրեց 2 պարտութիւն:

Տիտղոսին տիրացաւ Մոնթէ Քարլոյի խումբը` Սերքլը Տեշեք, որ արձանագրելով 7 յաղթանակ, ապահովեց առաւելագոյն 14 կէտը:

2006-ին այս մրցաշարքին տիտղոսին տիրացած Միքա հետեւեալ կազմով մասնակցեցաւ 2012-ի այս մրցաշարքին. Էլինա Դանիէլեան, Տրոնավալի Հարիքա (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչեան, Լելա Ջաւաքիշվիլի (Վրաստան) եւ Աննա Հայրապետեան:

Վրացի Լելա Ջաւաքիշվիլի ապահովեց 5,5 կէտ, ինչ որ լաւագոյն արդիւնքն է 4-րդ խաղատախտակին վրայ:

Լիլիթ Մկրտչեան 4,5 կէտ ապահովելով անհատական ցուցանիշով` 2-րդ խաղատախտակին վրայ տիրացաւ արծաթ մետալին, իսկ Էլինա Դանիէլեան տիրացաւ պրոնզ մետալին` առաջին խաղատախտակին վրայ:

Ստորեւ` վերջնական դասաւորումը.

 

  Յ.
   Հ.
   Պ.
ԿԷՏ
1.- Սերքլը Տեշեք70014
2.- Միքա Երեւան50210
3.- Ուկրա4129
4.- Նաշէ Նաշլետի3228
5.- Ա. Վէ. Էս.3137
6.- Աշտոտ2145
7.- Զիկորին1153
8.- Ռիշոն Լը-Զիոն0070


Leave a Reply

Advertisement