Մամուլի Հաղորդագրութիւն
By adminx - Fri Oct 19, 5:46 am
- 0 Comments
- 41 views
- Tweet
Email
Print
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11:15-ին «Զուարթնոց» միջազգային օդակայանից դէպի Հալէպ ուղեւորուեց Սիրիայի աջակցութեան «Օգնիր եղբօրդ» քաղաքացիական նախաձեռնութեան առաջին մարդասիրական ինքնաթիռը` բեռնուած 14 թոն պարէնամթերքով: Թռիչքն իրականացրեց «Էյր Արմենիա» ընկերութեան AN-12 բեռնատար ինքնաթիռը` հայկական անձնակազմով:
Թուրքական կողմի հետ նախնական պայմանաւորուածութեան եւ հաստատուած թռիչքային ծրագրի համաձայն, բեռնատար ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրզրումի օդակայանում: Անցնելով նախապէս համաձայնեցուած թեքնիք, ինչպէս նաեւ զննում, ինքնաթիռը մարդասիրական բեռը հասցրեց Հալէպի միջազգային օդակայան եւ նոյն օրն էլ վերադարձաւ:
Սիրիահայ մեր հայրենակիցների աջակցութեան «Օգնիր եղբօրդ» նախաձեռնութիւնը լայն արձագանգ է գտել մեր հասարակութեան ամենալայն շերտերի շրջանում: Մեր տասնեակ համաքաղաքացիներ, հայրենի մտաւորականներ, քաղաքական գործիչներ եւ գործարարներ են արձագանգել սիրիահայ մեր հայրենակիցներին պատերազմի արհաւիրքի դէմ մենակ չթողնելու, նիւթական եւ բարոյական աջակցութիւն ցուցաբերելու մեր կոչին: Նախաձեռնութեանն իրենց մասնակցութիւնն են բերել.
- ԼՂՀ Գիւղի եւ գիւղաջակցութեան հիմնադրամը`
5025 շիշ ձէթ
4000 քկ հնդկաձաւար
5000 քկ ձաւար
1000 քկ մաքարոն
5000 քկ հաճար
5400 տուփ ճեմ
- «Ալեքս Գրիգ» ընկերութիւն`
5000 քկ շաքարաւազ
5000 քկ բրինձ
5000 շիշ ձէթ
- «Արտֆուդ» ընկերութիւն`
1000 տուփ սմբուկի խաւիար
1000 տուփ սմբուկի պահածոյ
1000 տուփ կանաչ ոլոռ
- «Աշտարակ կաթ» ընկերութիւն`
10000 տուփ հալած պանիր
2000 փաթեթ կաթի փոշի
- «Ագրարային համալսարան`
1000 քկ պանիր
- «Մարիաննա» ընկերութիւն`
500 քկ կաթի փոշի
- «Սաս գրուպ» ընկերութիւն`
160 տուփ ձկան պահածոյ
500 տուփ կանաչ ոլոռ
24 արկղ մաքարոն
2 արկղ կոնֆետ
2 արկղ թէյ
«Գրանդ հոլդինգ» ընկերութիւնը տրամադրել է բեռների փաթեթաւորման արկղերը:
Սեպտեմբերի 19-ից «Օգնիր եղբօրդ» նախաձեռնութեան հաշուեհամարին կատարուել են հետեւեալ փոխանցումները.
- «Գագիկ Ծառուկեան» բարեգործական հիմնադրամ-15 միլիոն դր
- «Ղարաբաղ Տելեկոմ» 5 միլիոն դր
- «Միկ մետալ» ընկ. – 2 միլիոն դր
- «Արմսվիսբանկ»- 1 միլիոն դր
- «ՀայՌուսգազարդ» ընկերութիւն`
Գլխաւոր տնօրէն` Վարդան Յարութիւնեան՝ 1 մլն. դր
Ռուբէն Սուրէնեան՝ 200.000 դր
Կարէն Մովսիսեան՝ 200.000 դր
Գարեգին Առաքելեան՝ 200.000 դր
Հրանտ Թադեւոսեան՝ 200.000 դր
Խաչատուր Բաղդասարեան՝ 200.000 դր
Սարգիս Օհանեան՝ 200.000 դր
- «Պրոտոն» ընկ. - 500.000 դր
- «Իզոտոպ Դելտա» ընկ – 500.000 դր
- Երեւանի 19-րդ ամբուլատորիա, Սեբաստիա բժշկական կենտրոն
եւ Էլեն – Նարէ ծննդօգնութեան կենտրոնի աշխատակիցներ՝ 210.000 դր
- «Հարվալ Մաշինարի»՝ 200.000 դր
- «Նուշիկեան Ասոցիացիա»՝ 150.000 դր
Գարեգին Նուշիկեան՝ 50.000 դր
- ԱԺ ՀՀԿ խմբակցութիւն՝ 849.160 դր
- ԱԺ ՕԵԿ խմբակցութիւն՝ 60.000 դր
- ԱԺ ՀՅԴ խմբակցութիւն՝ 56.000 դր
- Անահիտ Աւագեան՝ 60.000դր
- Մարալ Հասրճէան՝ 40.000դր
- Արմէն Մարտիրոսեան՝ 10.000 դր
- Յարութիւն Ծատրեան՝ 5000 դր
- Նարիման Սմբատեան՝ 2000 դր
Նախաձեռնութեան առաջին օրերին ՀՅԴ Բիւրոյի եւ սիրիահայ բարերաների աջակցութեամբ հաւաքուել է 32.700 տոլար, որը տրամադրուել է Հալէպի 327 անապահով հայ ընտանիքներին` իւրաքանչիւրին 100-ական տոլար:
Նախաձեռնութեան շուրջ համախմբուել են մի շարք հասարակական կազմակերպութիւններ` Հայ օգնութեան միութիւնը (ՀՕՄ), Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը, Հայաստանի Ազգային սկաուտական կազմակերպութիւնը (ՀՄԸՄ), ՀՅԴ երիտասարդական, պատանեկան, «Նիկոլ Աղբալեան» միութիւնները, «Գլոբալ Արմենիան Ռեսփոնս» փրկարարական կազմակերպութիւնը եւ բազմաթիւ անհատներ:
Վիվասել Էմ.Թի.Էս ընկերութեան ցանցում Վիվասելի հովանաւորութեամբ գործում է նուիրատուութեան SMS ակցիա, որից հաւաքուած միջոցները նոյնպէս կ՛ուղղորդուեն «Օգնիր եղբօրդ» հաշուեհամարին:
Առաջին անհրաժեշտութեան դեղորայքով նախաձեռնութեանն իր աջակցութիւնն է ցուցաբերել «Արփիմեդ» ընկերութիւնը:
Հալէպ մարդասիրական թռիչքի կազմակերպման աշխատանքներում շօշափելի աջակցութիւն է ցուցաբերել «Փիւնիկ» հիմնադրամը»:
Բազմաթիւ երիտասարդ կամաւորների կողքին բեռնատար ինքնաթիռի արագ բեռնաւորման աշխատանքներին իրենց գործնական եւ սրտացաւ մասնակցութիւնն են բերել «ԶՈՒԱՐԹՆՈՑ» միջազգային օդակայանի եւ մաքսատան աշխատակիցները:
Քաղաքացիական խումբը նաեւ իր շնորհակալութիւնն է յայտնում «ԱռէքսիմԲանկ»-ի կենտրոն մասնաճիւղին, որը սպասարկում է նախաձեռնութեան հաշուեհամարը եւ գործնական տեղեկութիւններ փոխանցում նախաձեռնութեան հաշուեհամարին կատարուող դրամական փոխանցումների վերաբերեալ:
«Օգնիր եղբօրդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտութիւնն է յայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական եւ բարեսիրական կազմակերպութիւններին, որոնք իրենց շատ կարեւոր ներդրումը բերեցին հակամարտութեան արդիւնքում անդառնալի կորուստներ կրող սիրիական համայնքին:
«Օգնիր եղբօրդ» նախաձեռնութիւնը շարունակւում է:
«ՕԳՆԻՐ ԵՂԲՕՐԴ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ
- 0 Comments
- 41 views
- Tweet
Email
Print




