Saturday May 18, 2013

Ճատրակ. Կրան Շլեմի «Մասթըրզ»-ի Մրցաշարք. Հաւասարութիւններ` 8-րդ Հանգրուանի Մրցումներուն

By adminx - Sat Oct 13, 5:54 am

Սպանական Պիլպաօ քաղաքին մէջ տեղի ունեցող ճատրակի կրան շլեմի «Մասթըրզ»-ի միջազգային մրցաշարքի 8-րդ հանգրուանին տիրապետեց հաւասարութիւնը` երեք մրցումներուն ալ:

Հայրենի վարպետ Լեւոն Արոնեան, որ սեւ քարերով կը մրցէր սպանացի Ֆրանչիսքօ Վալեխոյի դէմ, իր ունեցած առաւելութենէն չկարենալով օգտուիլ, արձանագրեց հաւասարութիւն մը:

Նոյն արդիւնքով վերջ գտան նաեւ Քարժաքին – Քարլսըն եւ Անանտ – Քարուանա մրցումները:

Հետաքրքրական էր Անանտի արձանագրած 8-րդ յաջորդական հաւասարութիւնը.

Ստորեւ` դասաւորումը.

ՅԱՂԹ. ՀԱՒ.  ՊԱՐՏ. ԿԷՏ

1.- Քարուանա            3           4           1           13
2.- Քարլսըն        3           4           1           13
3.- Արոնեան       1           7           0           10
4.- Անանտ        0           8           0           8
5.- Քարժաքին            0           6           2           6
6.- Վալեխօ        0           5           3           5

 

 

 

Leave a Reply

Advertisement