Յայտարարութիւն. «Օգնի՛ր Եղբօրդ» Ֆոնտը Հարստացաւ Եւս 5 Միլիոնով
By adminx - Wed Oct 03, 7:42 am
- 0 Comments
- 61 views
- Tweet
Email
Print
«Օգնի՛ր եղբօրդ» կոչը գնալով աւելի մեծ արձագանգ է ստանում մեր ազգաբնակչութեան, գործարարների, հայրենի մտաւորականութեան շրջանում:
Հայաստանի տարբեր ուսումնական հաստատութիւններ ներկայացնող երիտասարդներ, աշակերտներ մի քանի օր շարունակ փաթեթաւորում եւ արկղերի մէջ են դասաւորում առաջին անհրաժեշտութեան շուրջ 15 թոն պարենամթերքն ու դեղորայքը: Օգնութեան առաջարկներ եւ խոստումներ ենք ստանում Հայաստանի մարզերից, սփիւռքի տարբեր համայնքներից:
Իսկ այսօր սուրիական շարունակուող հակամարտութեան արդիւնքում մարդասիրական աղէտի մէջ յայտնուած սուրիական համայնքի աջակցութեան «Օգնի՛ր եղբօրդ» կոչին արձագանգեց «Վիվասել-Էմ. Թի. Էս.» ընկերութիւնը: Իր մարդասիրական- բարեգործական ծրագրերով յայտնի ընկերութիւնը սուրիահայ համայնքի աջակցութեան համար կատարեց կարեւոր ներդրում` տրամադրելով 5 միլիոն դրամ:
Մեր խորին երախտագիտութիւնը «Վիվասել-Էմ.Թի.Էս.»-ին եւ բոլոր նուիրատուներին:
«ՕԳՆԻ՛Ր ԵՂԲՕՐԴ»
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆ
1 հոկտեմբեր, 2012
- 0 Comments
- 61 views
- Tweet
Email
Print



