Ճոն Թերի Չորս Մրցումով Կախակայուեցաւ Եւ Տուգանքի Ենթարկուեցաւ
By adminx - Fri Sep 28, 5:54 am
- 0 Comments
- 5 views
- Tweet
Email
Print
Անգլիոյ ֆութպոլի ֆետերասիոնը երէկ երեկոյեան իր գումարած ժողովէն ետք պատիժներ տնօրինեց Չելսիի խմբապետ Ճոն Թերիի դէմ: 31 տարեկան Թերի ամբաստանուեցաւ իր ունեցած ցեղապաշտական բնոյթի արարքին պատճառով: Ան նախորդ հոկտեմբերին Քուինզ Փարք Ռէյնճըրզի յետսապահ Անթոն Ֆերտինանտի դէմ էր, որ այդ արարքը կատարած էր:
Անգլիոյ ֆութպոլի ազգային խումբի նախկին խմբապետը «Փրեմիեր լիկ»-ի գծով չորս մրցումով կախակայուեցաւ եւ 220 հազար փաունտ (355 հազար ամերիկեան տոլար) տուգանքի ենթարկուեցաւ:
Ֆետերասիոնը եզրափակեց ըսելով, որ Թերի իր դատը պաշտպանելու համար 14 օրուան պայմանաժամ մը ունի, այլապէս, չբողոքելու պարագային ան արդէն իսկ ինքնաբերաբար ընդունած պիտի ըլլայ իր պատիժը եւ ենթարկուի ֆետերասիոնին տուած որոշումին:
- 0 Comments
- 5 views
- Tweet
Email
Print




