«Օգնիր Եղբօրդ» Կոչն Անարձագանգ Չմնաց
By adminx - Tue Sep 25, 7:48 am
- 0 Comments
- 105 views
- Tweet
Email
Print
Սուրիահայ մեր հայրենակիցների աջակցութեան «Օգնիր եղբօրդ» նախաձեռնութիւնը գնալով տարածում է ստանում մեր հասարակութեան ամենալայն շերտերի շրջանում: Մեր տասնեակ համաքաղաքացիներ, հայրենի մտաւորականներ, քաղաքական գործիչներ եւ գործարարներ են արձագանգել սուրիահայ մեր եղբայրներին եւ քոյրերին պատերազմի արհաւիրքի դէմ մենակ չթողնելու, նիւթական եւ բարոյական աջակցութիւն ցուցաբերելու մեր կոչին:
«Օգնիր եղբօրդ» նախաձեռնութեանն առաջինը անդրադարձաւ եւ օգնութեան ձեռք մեկնեց Արցախի կառավարութիւնը` զգալի քանակութեամբ պարենամթերք տրամադրելով: Առաջին արձագանգողների շարքում են «ԿՐԱՆՏ ՀՈԼՏԻՆԿ», «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» փակ բաժնետիրական ընկերութիւնները, «ԱՐՏՖՈՒՏ», «ԱՐԹԻՄԵՏ» եւ «ԱԼԵՔՍ ԿՐԻԿ» սահմանափակ պատասխանատուութեամբ ընկերութիւնները:
Նրանց եւ մի շարք այլ բարերարների յատկացումներով բեռնուած առաջին ինքնաթիռը շատ շուտով ճանապարհ կ՛ընկնի Սուրիա` դեղորայք եւ առաջին անհրաժեշտութեան պարենամթերք հասցնելով մարդասիրական աղէտի մէջ յայտնուած մեր հայրենակիցներին:
Խորին երախտագիտութիւնն ենք յայտնում մեր կոչին անդրադարձած բոլոր-բոլորին եւ շարունակում համազգային համախմբման այս նուիրական գործը:
«ՕԳՆԻՐ ԵՂԲՕՐԴ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ
- 0 Comments
- 105 views
- Tweet
Email
Print




