Հաղորդագրութիւն. Օգնի՛ր Եղբօրդ
By adminx - Thu Sep 20, 7:20 am
- 0 Comments
- 55 views
- Tweet
Email
Print
Արդէն աւելի քան մէկ տարի շարունակւում է հակամարտութիւնը Սուրիայում` մի երկիր, որը մօտ հարիւր տարի առաջ ընդունեց եւ ապաստան տուեց Մեծ եղեռնից մազապուրծ բազմահազար հայ գաղթականների: Տասնեակ տարիների ընթացքում մեր հայրենակիցներն ու նրանց սերունդներն աշխատանքով եւ նուիրուածութեամբ իրենց մասնակցութիւնը բերեցին այդ բարեկամ երկրի զարգացմանն ու զօրացմանը, իսկ Սուրիայի հայ համայնքը` լինելով ամենակազմակերպուած ու համախմբուած համայնքներից մէկը, դարձաւ որոշիչ գործօն առհասարակ սփիւռքի կենսունակութեան ու հայապահպանութեան համար: Անցնող տասնամեակներում սուրիահայերը մշտապէս թիկունք են կանգնել համահայկական նշանակութիւն ունեցող բոլոր ծրագրերին:
Աւաղ, երկարող եղբայրասպան հակամարտութեան ողբերգական ազդեցութիւնն ակնյայտ է Սուրիայի ամբողջ ժողովրդի, այդ թւում նաեւ մեր ազգակիցների համար:
Սուրիայի հայ համայնքը` որպէս կողմ ներգրաւուած չլինելով հակամարտութեան մէջ, ցաւալիօրէն կրում է այն բոլոր զրկանքներն ու արհաւիրքները, որոնք այսօր բաժին են հասել բարեկամ Սուրիայի ողջ ազգաբնակչութեանը: Զոհւում եւ վիրաւորւում են անմեղ մարդիկ, երկիրն մարդասիրական աղէտի շեմին է, հազարաւոր ընտանիքներ հանապազօրեայ հացի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտութեան պարագաների կարիք ունեն:
Անտարբեր լինելու իրաւունք չունենք: Պահն է, երբ ողջ հայութիւնը պէտք է մէկ անգամ եւս ցոյց տայ իր միասնականութիւնը, օգնութեան ձեռք մեկնելով ինչպէս սուրիահայ, այնպէս էլ Սուրիայի կարիքաւոր ընտանիքներին:
Սիրելի՛ հայրենակից, համոզուած ենք, որ «Օգնի՛ր եղբօրդ» կարգախօսն` անկախ գաղափարական ու աշխարհագրական սահմաններից, կը միաւորի այն բոլոր հայորդիներին, Հայաստանի Հանրապետութիւնում, Լեռնային Ղարաբաղում եւ ի սփիւռս աշխարհի, ով անտարբեր չէ Սուրիայում բնակուող իր արիւնակցի, իր եղբօր ճակատագրով, ում համար թանկ է մեր համայնքի կենսունակութիւնը, ով հաւատում է համահայկական ներուժի զօրութեանն ու մասնակից է համազգային յանձնառութիւններին:
Օգնի՛ր եղբօրդ, քո նիւթական ու բարոյական աջակցութիւնը բեր այս կարգախօսով իրականացուող ծրագրերին ու նախաձեռնութիւններին: Մենք կենսունակ ենք ու հզօր, երբ միասին ենք, երբ մէկ ենք:
Օգնի՛ր եղբօրդ,
Հաշուեհամար` ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ:
23800 AMD 01157620300
23800 USD 01157620401
«ՕԳՆԻ՛Ր ԵՂԲՕՐԴ» Նախաձեռնող խումբ
Կապ.
Մ. Նալբանդեան 116/24 հեռ. 54- 34 -53, 56- 75- 13, (077) 56-75-13
- 0 Comments
- 55 views
- Tweet
Email
Print



