Թաու-Լուի Լիբանանի Բաժակի Մրցաշարք. ՀՄԸՄ Տիրացաւ Մէկ Ոսկի Եւ Երկու Արծաթ Մետալի
By adminx - Sat Sep 08, 5:42 am
- 0 Comments
- 7 views
- Tweet
Email
Print
Կազմակերպութեամբ եւ հովանաւորութեամբ Լիբանանի Քոնկ ֆու- ուու-շուի ֆետերասիոնին, տեղի ունեցաւ թաու-լուի Լիբանանի բաժակի մրցաշարքը` մասնակցութեամբ չորս ակումբներու: Անոնք են` ՀՄԸՄ, Պել Հորիզոն, Անթունիէ եւ Ամիթի:
Այս մրցաշարքին ՀՄԸՄ տիրացաւ մէկ ոսկի եւ 2 արծաթ մետալի:
Շանկ քուան-16-ի մրցումներուն 7 կէտ ապահովելով` ոսկի մետալին տիրացաւ Նարեկ Արթին:
Իսկ ՀՄԸՄ-ի երկու արծաթ մետալ ապահովողը հանդիսացաւ Ռիքարտօ Սալլում: Ան Շանկ քուան-16-ի մրցումներուն ապահովեց 6,5 կէտ, իսկ Նան Կուն-16-ի մրցումներուն` 5,5 կէտ:
Մետալներ շահեցան նաեւ Ալեքս Ատաճեան (արծաթ, Ամիթի) եւ Վասակ Տումանեան (պրոնզ, Ամիթի):
Ստորեւ` դասաւորումը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | |
| 1.- Պել Հորիզոն | 3 | 1 | 0 |
| 2.- ՀՄԸՄ | 1 | 2 | 0 |
| 3.- Անթունիէ | 2 | 0 | 0 |
| 4.- Ամիթի | 0 | 2 | 1 |
- 0 Comments
- 7 views
- Tweet
Email
Print



