Friday May 24, 2013

Աթլեթիզմ. Լիբանանի Խմբային Ախոյեանութիւն. Թասլաքեան Եւ Պուչաքճեան Հանդիսացան Առաջինսենտի Քարամ Երկու Նոր Մրցանիշ Հաստատեց

By adminx - Sat Sep 01, 6:03 am

Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնին կազմակերպութեամբ տեղի ունեցող Լիբանանի աթլեթիզմի խմբային ախոյեանութեան երկրորդ օրը երկու հայեր տիրացան առաջնութիւններու:

Աղջկանց 200 մեթր վազքի աւարտականին, Կրեթթա Թասլաքեան (Ինթըր Լեպանոն) 24՛՛ 77 արդիւնք մը արձանագրելով հանդիսացաւ առաջին: Երկրորդ հանդիսացաւ անոր խմբակից Մահա Մոալլեմ (26՛՛ 07):

Աղջկանց բարձրութիւն ցատկելու մրցումներուն, Քարին Պուչաքճեան (Շանվիլ), 1,60 մեթր արդիւնք մը արձանագրելով հանդիսացաւ առաջին: Երկրորդ դիրքը գրաւեց Նուր Ֆախուրի (Ինթըր Լեպանոն, 1,56 մեթր):

Շանվիլ ակումբին մաս կազմող Սենտի Քարամ լիբանանեան երկու նոր մրցանիշ հաստատեց: Առաջինը 3 քմ քալելու մրցումներուն (18՛ 10 ՛՛9), իսկ երկրորդը` 5 քմ քալելու մրցումներուն (30՛ 52՛՛ 8):

 

Leave a Reply

Advertisement