Աշխարհի Մեծագոյն Խաչը Տեղադրուած Է Սեւաստափոլի Եկեղեցւոյ Վրայ
By adminx - Mon Aug 27, 7:45 am
- 0 Comments
- 260 views
- Tweet
Email
Print
Աշխարհի մեծագոյն խաչը, որ ունի 7.5 մեթր բարձրութիւն եւ 24 թոն կը կշռէ, տեղադրուած է Սեւաստափոլի` Խրիմի պատերազմի գերեզման-յուշահամալիրի Ս. Նիկողայոս եկեղեցւոյ վրայ:
Խաչը պատրաստած են Ռուսիոյ Եքաթերինպուրկ քաղաքի վարպետները: Անիկա կը հանդիսանայ եկեղեցւոյ մէկուկէս դար առաջ տեղադրուած խաչին կրկնօրինակը: Երկու տարի առաջ հին կառոյցը վերցուած էր:
Ռուսական «Ինթըրֆաքս» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ խաչի տեղադրման համար 27 թոն ծանրութեան համար նախատեսուած կռունկ օգտագործուած է:
Նախորդ խաչը տեղադրուած էր 1864-ին, սակայն հնութեան պատճառով կոտրուած էր: Զայն հանած են եւ տեղափոխած գերեզմանոցի տարածք, իսկ եկեղեցւոյ գմբէթին ժամանակաւոր մետաղեայ խաչ տեղադրուած է:
Նշենք, որ այս տարի Ս. Նիկողայոս եկեղեցի-յուշարձանի 155-ամեակն է:
- 0 Comments
- 260 views
- Tweet
Email
Print



