Լոնտոնի Մէջ Բոցավառուեցաւ Փարալիմփիք Խաղերու Ջահը
By adminx - Sat Aug 25, 5:52 am
- 0 Comments
- 4 views
- Tweet
Email
Print
Լոնտոնի Թրաֆալքար հրապարակին մէջ բոցավառեցաւ 14-րդ Փարալիմփիք խաղերու խորհրդանշական ջահը: Հանդիսաւոր արարողութեան մասնակցեցան Բրիտանիոյ վարչապետը, ողիմպիական խաղերու կազմակերպական խորհուրդի նախագահը, Լոնտոնի քաղաքապետը եւ այլ պաշտօնատարներ:
28 օգոստոսին կը սկսի փարալիմփիք կրակի 24 ժամեայ փոխանցում վազքը: Կը մասնակցին 580 ջահակիրներ: Վազքը կ՛աւարտի 28 օգոստոսին Լոնտոնի ողիմպիական մարզադաշտին մէջ` 14-րդ Փարալիմփիք խաղերու բացման արարողութեան ժամանակ:
- 0 Comments
- 4 views
- Tweet
Email
Print



