Հայաստանի 19 Տարեկանէն Վար Ֆութպոլի Ազգային Հաւաքականը Մեկնեցաւ Թիֆլիս
By adminx - Wed Aug 22, 6:01 am
- 0 Comments
- 11 views
- Tweet
Email
Print
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջէն կը տեղեկանանք, որ երկուշաբթի, 20 օգոստոսին, Թիֆլիս մեկնեցաւ Հայաստանի 19 տարեկանէն վար ֆութպոլի ազգային հաւաքականը` ուսումնամարզական հաւաք մը կատարելու համար:
Վրաստանի մէջ հայրենի կազմը պիտի կատարէ բարեկամական երկու մրցում (22 եւ 24 օգոստոսին) իրեն տարեկից Վրաստանի հաւաքականին դէմ:
Ստորեւ կու տանք գլխաւոր մարզիչ Աշոտ Աւետիսեանի կողմէ նկատի առնուած մարզիկներուն անունները.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Գէորգ Յարութիւնեան (Փիւնիկ) եւ Արտեոմ Կարապետեան (Ատմիրալթէ, Ռուսիա):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Դաւիթ Լեւոնեան, Վասպուրակ Մինասեան (Փիւնիկ), Արամ Շահնազարեան (Բանանց), Արթուր Պետրոսեան, Նորայր Սարգսեան եւ Սարգիս Շահինեան (Միքա):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Գոռ Մալաքեան, Դաւիթ Զաքարեան, Արման Մելքոնեան (Փիւնիկ), Արարատ Եկանեան, Անդրանիկ Քոչարեան, Դաւիթ Արսլանեան, Նայիրի Մինասեան (Բանանց), Յակոբ Լոռեցեան (Իմփուլս) եւ Աղուան Պապիկեան (Լոց, Լեհաստան):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Արսէն Փիլոյեան, Ալպերթ Զոհրապեան եւ Վիուլեն Այվազեան (Փիւնիկ):
- 0 Comments
- 11 views
- Tweet
Email
Print



