Եւրոպական Ֆութպոլ. Մանչեսթըր Եունայթըտ Պարտութեամբ Սկսաւ Նոր Տարեշրջանը. Պարսելոնայի Տպաւորիչ Յաղթանակը
By adminx - Wed Aug 22, 5:59 am
- 0 Comments
- 15 views
- Tweet
Email
Print
Նախորդ շաբաթավերջին սկսան Անգլիոյ եւ Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան մրցումները, երբ տեղի ունեցան Ա. հանգրուանի հանդիպումները:
Անգլիոյ ախոյեան Մանչեսթըր Սիթի յաղթանակով սկսաւ նոր տարեշրջանը, երբ 3-2 արդիւնքով պարտութեան մատնեց Սաութհեմփթընը:
Թեւեզ (40-րդ), Ծեքօ (72-րդ) եւ Նասրի (80-րդ) նշանակեցին Սիթիի կոլերը: Նշենք, որ մինչեւ 72-րդ վայրկեան Սիթի 2-1 արդիւնքով պարտուած էր:
Սակայն Մանչեսթըր քաղաքի երկրորդ խումբը` Եունայթըտ, պարտութեամբ սկսաւ նոր տարեշրջանը, երբ 1-0 արդիւնքով տեղի տուաւ Էվըրթընի դիմաց` այս վերջինիս դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին: Ֆելլանի նշանակեց Էվըրթընի կոլը (57-րդ):
Լիվըրփուլ 3-0 արդիւնքով ծանր պարտութեամբ հեռացաւ Ուեսթ Պրոմուիչի դաշտէն, մինչ Արսենալ իր դաշտին վրայ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Սանտըրլենտի հետ:
Սպանիոյ ախոյեան Ռէալ Մատրիտ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Վալենսիայի հետ: Հիկուան նշանակեց Ռէալի կոլը (10-րդ), իսկ Խոնաս (42-րդ)` Վալենսիայի կոլը:
Պարսելոնա, տպաւորիչ ձեւով մը սկսաւ նոր տարեշրջանը, երբ 5-1 արդիւնքով յաղթեց Ռէալ Սոսիետատի: Փիւյոլ (4-րդ), Մեսսի (11-րդ եւ 16-րդ), Ռոտրիկես (41-րդ), եւ Վիյա (84-րդ) նշանակեցին Պարսայի կոլերը:
Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
| ԱՆԳԼԻԱ | |
| Արսենալ – Սանտըրլենտ | 0-0 |
| Ֆուլհեմ – Նորուիչ | 5-0 |
| Քուինզ Փարք Ռէյնճըրզ – Սուանզի | 0-5 |
| Ռիտինկ – Սթոք Սիթի | 1-1 |
| Ուեսթ Պրոմուիչ – Լիվըրփուլ | 3-0 |
| Ուեսթ Համ – Ասթոն Վիլա | 1-0 |
| Նիւքասըլ – Թոթենհամ | 2-1 |
| Ուիկըն – Չելսի | 0-2 |
| Մանչեսթըր Սիթի – Սաութհեմփթըն | 3-2 |
| Էվըրթըն – Մանչեսթըր Եունայթըտ | 1-0 |
| ՍՊԱՆԻԱ | |
| Սելթա Վիկօ – Մալակա | 0-1 |
| Սեւիլլա – Կեթաֆէ | 2-1 |
| Մայորքա – Էսփանիոլ | 2-1 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Ռէալ Պեթիս | 3-5 |
| Ռէալ Մատրիտ – Վալենսիա | 1-1 |
| Պարսելոնա – Ռէալ Սոսիետատ | 5-1 |
| Լեվանթէ – Աթլեթիքօ Մատրիտ | 1-1 |
| Տեփորթիւօ Քորունա – Օսասունա | 2-0 |
| Ռայօ Վայեքանօ – Կրանատա | 1-0 |
| Ռէալ Սարակոսա – Ռէալ Վայատոլիտ | 0-1 |
| ՖՐԱՆՍԱ | |
| Լիլ – Նանսի | 1-1 |
| Լիոն – Թրուա | 4-1 |
| Պասթիա – Ռեմ | 2-1 |
| Պրեսթ – Էվիան | 1-0 |
| Լորիան – Մոնփելիէ | 2-1 |
| Թուլուզ – Սենթ Էթիեն | 2-1 |
| Վալանսիեն – Նիս | 0-0 |
| Պորտօ – Ռենն | 1-0 |
| Մարսէյ – Սոշօ | 2-0 |
| Աժաքսիօ – Փարիզ Սեն Ժերմեն | 0-0 |
- 0 Comments
- 15 views
- Tweet
Email
Print




