Անթոնիօ Քոնթէ Պատժուեցաւ 10 Ամիսով
By adminx - Sat Aug 11, 6:04 am
- 0 Comments
- 7 views
- Tweet
Email
Print
Իտալիոյ ֆութպոլի ֆետերասիոնը երէկ որոշեց 10 ամիսով պատժել Եուվենթուս ակումբի գլխաւոր մարզիչ Անթոնիօ Քոնթէն: Ան իրաւունք ունի մինչեւ 20 օգոստոս բողոքարկելու որոշումը:
Պատժամիջոցը արդէն ուժի մէջ մտաւ երէկ: 43-ամեայ Քոնթէ չի կրնար այսօր ղեկավարել իր կազմը Իտալիոյ գերբաժակի խաղին` Նափոլիի դէմ:
Յիշեցնենք, որ Քոնթէ մեղադրուած է Սիենա խումբի մարզիչի պաշտօնը վարած տարիներուն համաձայնեցուած երկու մրցումներու մասնակցելու յանցանքին համար (2010 եւ 2011 թուականներ):
- 0 Comments
- 7 views
- Tweet
Email
Print



