Յայտարարութիւն
By adminx - Wed Aug 08, 7:38 am
- 0 Comments
- 40 views
- Tweet
Email
Print
Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնն ի կատարումն Հայ լրագրողների 5-րդ համաժողովի որոշման կազմակերպում է «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցոյթ:
«Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցոյթի մասնակիցները պէտք է ներկայացնեն լրատուամիջոցներում կամ այլ հրատարակչութիւններում արդէն լոյս տեսած Արցախեան տարեգրութեանը, հերոսամարտին, առօրեային, պատմամշակութային արժէքներին ու շէնացման գործընթացին վերաբերող լուսանկարներ, որոնք տարածուած կը լինեն պարբերական, տպագիր, ելեկտրոնային մամուլում կամ լուսանկարչական գործակալութիւնների կողմից:
Մրցոյթի իւրաքանչիւր մասնակից կարող է ներկայացնել մինչեւ հինգ լուսանկար:
Ցանկալի է, որ լուսանկարները համապատասխանեն 3 mb եւ 300 dpi փարամեթրերին: Լուսանկարների վերաբերեալ տեղեկութիւնները (ժամանակ, վայր, իրադարձութիւն, լուսանկարում պատկերուած մարդկանց անուններ, աշխարհագրական եւ պատմա-ճարտարապետական յուշարձանների անուանումներ, հրապարակման տեղ, ժամանակ, յղումը` ելեկտրոնային տարբերակի դէպքում, իսկ տպագիր տարբերակի դէպքում` սքենարուած օրինակը, պաստառը եւ այլն) խնդրում ենք ուղարկել կից գրութեամբ:
Մրցոյթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2012 թուականի սեպտեմբերի 1-ը լուսանկարներն ուղարկել «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցոյթ» մրցութային նշումով` Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւն հետեւեալ հասցէով` ք. Երեւան, Վազգէն Սարգսեան 26/1, www.mindiaspora.am, info@mindiaspora.am, contact@mindiaspora.am, mindiaspora@yahoo.com կամ զանգահարել (+374 10) 58 56 01 /109/:
Խնդրում ենք յայտարարութեան բնագիրը տեղադրել ձեր լրատուամիջոցում եւ տարածել այն ձեր տարածաշրջանում:
Յարգանքով`
ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԵՒ
ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒ
- 0 Comments
- 40 views
- Tweet
Email
Print




