Յայտարարութիւն
By adminx - Wed Aug 08, 7:36 am
- 0 Comments
- 21 views
- Tweet
Email
Print
Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը, Համաշխարհային հայկական քոնկրեսը եւ Ռուսաստանի հայերի միութիւնը «Հայապահպանութեան գործում նշանակալի աւանդի համար» համահայկական ամէնամեայ մրցանակաբաշխութեան շրջանակներում յայտարարում են 2012 թուականի մրցոյթի պայմանները հետեւեալ անուանակարգերում` «Հայկական կրթօճախ», «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատուամիջոց», «Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը» շարադրութիւնների մրցոյթ: «Հայկական կրթօճախ», «Մայրենիի պաշտպան» «Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը» շարադրութիւնների մրցոյթներին մասնակցութեան յայտերի ընդունման վերջնաժամկէտն է 2012 թուականի նոյեմբերի 1-ը, «Հայկական լրատուամիջոց» մրցոյթի յայտերի վերջնաժամկէտը` օգոստոսի 25-ը:
Խնդրում ենք մրցանակաբաշխութեան տեղեկատուական փաթեթը տեղադրել ձեր լրատուամիջոցում եւ տարածել այն ձեր տարածաշրջանում:
Մանրամասնութիւններին կարող էք տեղեկանալ նաեւ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան պաշտօնական կայքի սպասուող իրադարձութիւններ բաժնում:
Կանխաւ շնորհակալութիւն:
ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԵՒ
ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
Հեռ.: (+374.10) 58-56-01, ներքին 109,
հեռապատճէն (ֆաքս) (+374.10) 58-91-57,
էլ.հասցէ info@mindiaspora.am
- 0 Comments
- 21 views
- Tweet
Email
Print




