Ողիմպիականներու 10-րդ Օրը. Հայաստանի Ներկայացուցիչը Յաղթեց, Սակայն Դուրս Մնաց
By adminx - Tue Aug 07, 6:04 am
- 0 Comments
- 59 views
- Tweet
Email
Print
Լոնտոնի ամառնային 30-րդ ողիմպիական խաղերուն մէջ կը շարունակուի յունահռոմէական ոճի ըմբշամարտի մրցաշարքը: Հայաստանի ներկայացուցիչ Եուրի Պատրիկէեւ (120 քկ) պայքարը սկսաւ մրցելով փորձառու Հասան Պարոյեւի (Ռուսիա) դէմ: Պատրիկէեւ առաջին ռաունտին 0-1 հաշիւով զիջելէ ետք, յաջորդ երկու ռաունտերը 3-0 եւ 1-0 հաշիւով առաւելութեան հասնելով պարտութեան մատնեց իր մրցակիցը:
Սակայն Պատրիկէեւ դուրս մնաց ոսկի մետալի համար պայքարէն: 1/8-րդ հանգրուանին, Պատրիկէեւ Իրանի ներկայացուցիչին դէմ գօտեմարտելու ընթացքին սրունքի մկանի պրկում ունեցած էր եւ առաջին ռաունտը պարտուած: Սակայն երկրորդին Պատրիկէեւ ինքնավստահ պաշտպանողական խաղարկութեամբ յաղթած էր: Երրորդ վճռորոշ ռաունտին` 1.5 վայրկեան պայքարէ ետք, երբ հաշիւը զերօ հաւասար էր, իրաւարարը վիճակաձգութիւն ըրաւ եւ ատոր արդիւնքով իրանցի ըմբիշը պաշտպանուողի դիրքին մէջ գտնուեցաւ, սակայն Պատրիկէեւ չկրցաւ զայն վերցնել գետնէն եւ գլորում կատարեց: Որովհետեւ իրանցին ոչ ակներեւ, սակայն պաշտպանուելու ատեն ոտքը օգտագործած էր, Հայաստանի խումբը բողոքեց: Տեսերիզը դիտելէ ետք իրաւարարները չփոխեցին իրենց որոշումը: Յաղթանակը շնորհուեցաւ իրանցի մարզիկին: Հակառակ ատոր, Պատրիկէեւ տակաւին յոյս ունէր պայքարելու մետալի համար. եթէ իրանցի մարզիկը քառորդ աւարտականին յաղթէր Շուէտի ներկայացուցիչին եւ հասնէր աւարտականի, Պատրիկէեւ կարելիութիւն կը ստանար պայքարելու պրոնզի համար: Սակայն… իրանցին պարտուեցաւ Շուէտի ներկայացուցիչէն:
ՄԵՏԱԼՆԵՐՈՒՆ ՊԱՏԿԵՐԸ` ԵՐԷԿ ԳԻՇԵՐՈՒԱՆ ԴՐՈՒԹԵԱՄԲ
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԸՆԴՀԱՆՈՒՐ | |
| 1) Չինաստան | 31 | 19 | 14 | 64 |
| 2) Մ. Նահանգներ | 28 | 14 | 19 | 61 |
| 3) Մեծն Բրիտանիա | 18 | 11 | 11 | 40 |
| 4) Հիւսիսային Քորէա | 11 | 5 | 6 | 22 |
| 5) Ֆրանսա | 8 | 9 | 9 | 26 |
| …………………. | ||||
| 44) Հայաստան | 0 | 1 | 1 | 2 |
| …………………. | ||||
| 57) Թուրքիա | 0 | 0 | 1 | 1 |
- 0 Comments
- 59 views
- Tweet
Email
Print



