Ճատրակ. ՖԻՏԷի Կրան Փրիի Աղջկանց Միջազգային Մրցաշարք. Մկրտչեան Պարտուեցաւ, Դանիէլեան Հաւասարութիւն Արձանագրեց
By adminx - Fri Jul 27, 6:13 am
- 0 Comments
- 3 views
- Tweet
Email
Print
Երէկ, Ջերմուկի մէջ տեղի ունեցան ՖԻՏԷ-ի ճատրակի կրան փրիի աղջկանց միջազգային մրցաշարքի 8-րդ հանգրուանի հանդիպումները:
Լիլիթ Մկրտչեան, որ իր դէմ ունէր Եիֆան Հուն (Չինաստան), պարտութիւն մը կրեց անկէ, մինչ Էլինա Դանիէլեան հաւասարութիւն մը արձանագրեց Էքաթերինա Քովալեւսքայայի (Ռուսիա) հետ:
Այժմ առաջին դիրքը 5.5 կէտով կը գրաւէ Ուենժուն Ժու (Չինաստան): Նոյնքան կէտ ունի նաեւ 2-րդ դիրքին վրայ գտնուող Եիֆան Հու:
Դանիէլեան 4 կէտով կը գրաւէ 7-րդ դիրքը, իսկ Մկրտչեան 3.5 կէտով` 9-րդ դիրքը:
- 0 Comments
- 3 views
- Tweet
Email
Print



