Գալիա Նովենց Ոչ Եւս Է
By adminx - Mon Jul 23, 7:18 am
- 0 Comments
- 93 views
- Tweet
Email
Print
Երէկ, 75 տարեկան հասակին, ծանր հիւանդութենէ ետք մահկանացուն կնքեց հայ թատրոնի եւ շարժապատկերի նշանաւոր դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արուեստագիտուհի Գալիա Նովենց:
Նովենց աշխատած է Կապանի պետական թատրոնին, Սունդուկեանի անուան ակադեմական, Գիւմրիի Վարդան Աճեմեանի, Երեւանի Հրաչեայ Ղափլանեանի անուան եւ «Համազգային» թատրոններուն մէջ: Կեանքի վերջին տարիներուն ան կ՛աշխատէր Պարոնեանի անուան երաժշտական կատակերգական թատրոնին մէջ:
Նովենց դերեր ստանձնած է «Մեր մանկութեան թանկոն», «Բարեւ, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այս խաչմերուկում», «Հին օրերի երգը», «Նահապետ», «Գիքորը», «Սպիտակ անուրջներ» եւ տասնեակ մը այլ ժապաւէններու մէջ:
- 0 Comments
- 93 views
- Tweet
Email
Print



