Ճատրակ. ՖԻՏԷ-ի Աղջկանց Կրան Փրիի Մրցաշարք. Դանիէլեան Եւ Մկրտչեան Երէկ Հաւասարութիւններ Արձանագրեցին
By adminx - Mon Jul 23, 6:02 am
- 0 Comments
- 20 views
- Tweet
Email
Print
Ջերմուկի մէջ տեղի ունեցող ՖԻՏԷ-ի ճատրակի կրան փրիի միջազգային մրցաշարքի 6-րդ հանգրուանի մրցումներուն, Հայաստանի երկու ներկայացուցիչները` Էլինա Դանիէլեան (2480) եւ Լիլիթ Մկրտչեան (2450) հաւասարութիւն արձանագրեցին իրենց մրցակիցներուն հետ: Առաջինը իր հաւասարութիւնը արձանագրեց Եիֆան Հուի (Չինաստան, 2617) հետ, իսկ երկրորդը` Քաթերինա Լահնոյի (Ուքրանիա, 2537) հետ:
5-րդ հանգրուանին, Մկրտչեան յաղթեց Նանեժտա Քոսինցեւայի (Ռուսիա, 2516), իսկ Դանիէլեան հաւասարեցաւ Զուէ Զհաոյի (Չինաստան, 2556) հետ:
Այժմ Դանիէլեան 3 կէտով կը գրաւէ 5-րդ դիրքը, իսկ Մկրտչեան նոյնքան կէտով` 7-րդ դիրքը: Առաջին դիրքին վրայ է Ուենժուն Ժու (Չինաստան, 2518), որ ապահոված է 4,5 կէտ:
- 0 Comments
- 20 views
- Tweet
Email
Print





