Ֆորմիւլա-1. Ալոնսօ Տիրացաւ Հոքընհայմի Կրան Փրիին
By adminx - Mon Jul 23, 5:59 am
- 0 Comments
- 4 views
- Tweet
Email
Print
Երէկ` կիրակի, 22 յուլիսին, տեղի ունեցաւ Ֆորմիւլա-1-ի 2012-ի աշխարհի ախոյեանութեան` Հոքընհայմի կրան փրին: Անիկա աւարտեցաւ յաղթանակովը «Ֆեռարի»-ի սպանացի վարորդ Ֆերնանտօ Ալոնսոյի, որ այսպիսով տիրացաւ այս տարեշրջանի իր երրորդ կրան փրիին:
Ան իր արձանագրած այս յաղթանակին շնորհիւ ընդհանուր դասաւորման մէջ 34 կէտի առաւելութիւն մը ունեցաւ իր անմիջական մրցակիցին` Մարք Ուեպըրի վրայ (Աւստրալիա, Ռետ Պուլ):
Ալոնսոյի ետին 2-րդ դիրքը 3″ 7 ուշացումով գրաւեց Սեպասթիան Վեթել (Գերմանիա, «Ռետ-Պուլ»), իսկ երրորդ դիրքը 6″ 9 ուշացումով` Ենսըն Պաթըն (Անգլիա, «Մաքլարըն-Մերսետես»):
«Մերսետես»-ի գերմանացի վարորդ Միքայէլ Շումախըր յաջողեցաւ կէտերու իր հաշիւը բարձրացնել 29-ի, երբ 28″ 9 ուշացումով գրաւեց 7-րդ դիրքը:
«Մաքլարըն»-ի անգլիացի վարորդ Լուիս Հեմիլթըն այս կրան փրին չկրցաւ ամբողջացնել:
Նշենք, որ յաջորդ կրան փրին տեղի պիտի ունենայ յառաջիկայ 29 յուլիսին` Հունգարիոյ մէջ:
Ստորեւ վարորդներուն ընդհանուր դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ֆերնանտօ Ալոնսօ (Սպանիա) «Ֆեռարի» | 154 |
| 2.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) «Ռետ-Պուլ» | 120 |
| 3.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) «Ռետ-Պուլ» | 118 |
| 4.- Քիմի Ռայքոնըն (Ֆինլանտա) «Լոթիւս-Ռընօ» | 95 |
| 5.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) «Մաքլարըն-Մերսետես» | 92 |
Խումբերու դասաւորում.
| ԿԷՏ | |
| 1.- «Ռետ-Պուլ» | 238 |
| 2.- «Ֆեռարի» | 177 |
| 3.- «Մաքլարըն» | 157 |
| 4.- «Լոթիւս» | 156 |
- 0 Comments
- 4 views
- Tweet
Email
Print




