Ճատրակ. Ֆիտէ-ի Կրան Փրիի Աղջկանց Միջազգային Մրցաշարք. Հայրենի Երկու Վարպետներն Ալ Պարտուեցան
By adminx - Thu Jul 19, 6:07 am
- 0 Comments
- 1 view
- Tweet
Email
Print
Ջերմուկի մէջ տեղի ունեցող ՖԻՏԷ-ի ճատրակի աղջկանց կրան փրիի միջազգային մրցաշարքի 2-րդ հանգրուանի մրցումներուն, երէկ հայրենի երկու վարպետներն ալ` Էլինա Դանիէլեան եւ Լիլիթ Մկրտչեան, պարտուեցան իրենց մրցակիցներէն: Առաջինը Ուենժուն Ժուրէն, իսկ երկրորդը` Եիֆան Հուէն: Անոնք երկուքն ալ այժմ ունին կէսական կէտ:
Առաւելագոյն 2 կէտը ապահոված են նոյնինքն Ժու (Չինաստան) եւ Քոներու Հումփի (Հնդկաստան):
Այսօր, 3-րդ հանգրուանի մրցումներուն, Դանիէլեան կը մրցի Քոնետուի դէմ, իսկ Մկրտչեան` Լիւֆէյ Ռուանի դէմ (Չինաստան):
- 0 Comments
- 1 view
- Tweet
Email
Print



