Տաճիկիստան Ռուսական 201-րդ Ռազմակայանի Տեղակայման Համար 250 Միլիոն Տոլար Կը Պահանջէ
By adminx - Mon Jul 16, 7:26 am
- 0 Comments
- 33 views
- Tweet
Email
Print
Ռուսական «Քոմերսանթ» օրաթերթը կը հաղորդէ, որ Տաճիկիստանի իշխանութիւնները մտադիր են վարձակալութեան գումար պահանջել իրենց տարածքին մէջ տեղակայուած ռուսական ռազմակայանին համար, որուն տեղակայումը Տուշանպէն կը գնահատէ տարեկան առնուազն 250 միլիոն տոլարով:
Այդ ռազմակայանը Ռուսիոյ սահմաններէն դուրս մեծագոյն ռուսական ցամաքային ռազմակայանն է եւ այնտեղ եօթը հազար ռուս զինուոր կայ:
Ռազմակայանը Կեդրոնական Ասիոյ անվտանգութեան ապահովման ընդհանուր համակարգի կարեւոր տարրերէն է, այդ ռազմակայանին շուրջ բանակցութիւնները կ՛ընթանան 2008-էն ի վեր: Ըստ գործող համաձայնութեան, ռազմակայանի տեղակայման վերջնական Ժամկէտը 2014-ն է:
Ռուսիա այժմ ռազմակայանին համար գումար չի վճարեր, սակայն սպառազինական օգնութիւն կը ցուցաբերէ:
- 0 Comments
- 33 views
- Tweet
Email
Print



