Հայաստանի 17 Տարեկանէն Վար Ֆութպոլի Ազգային Հաւաքականին Ուսումնամարզական Հաւաքը` Հանքաւանի Մէջ
By adminx - Thu Jul 12, 6:07 am
- 0 Comments
- 1 view
- Tweet
Email
Print
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջը կը տեղեկացնէ, որ 10 յուլիսին, Հայաստանի 17 տարեկանէն վար ֆութպոլի ազգային հաւաքականը 10 օրուան ուսումնամարզական հաւաքի մը սկսաւ Հանքաւանի մէջ:
Այդ ժամանակամիջոցին հաւաքականը յաջորդաբար պիտի մրցի Շիրակ 2-ի (16 յուլիս) եւ Հայաստանի 19 տարեկանէն վար հաւաքականին դէմ (20 յուլիս):
Ստորեւ կու տանք ուսումնամարզական այդ հաւաքին գլխաւոր մարզիչ Ռոման Սիմոնեանի կողմէ նկատի առնուած մարզիկներուն անունները.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Անաթոլի Այվազով (Լոքոմոթիւ Մոսկուա, Ռուսիա), Յովհաննէս Նաւասարդեան (Իմփուլս) եւ Էրիք Յովհաննիսեան (Միքա):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Գագիկ Մաղաքեան, Վահան Ատլոյեան, Վարդան Խաչատրեան, Նարեկ Պետրոսեան (Բանանց), Հայկ Մարգարեան, Ռուբէն Գրիգորեան, Խաչատուր Խաչատրեան (Փիւնիկ) եւ Ֆուրման Մելքոնեան (Սեւիլլա, Սպանիա):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Մուրատ Ասատրեան, Կարէն Եսայեան, Նարեկ Ասլանեան, Յովհաննէս Փափազեան (Փիւնիկ), Արամ Քոչարեան, Արամ Սարգսեան, Միքայէլ Խաշմանեան (Բանանց), Ալիկ Առաքելեան (Միքա) եւ Վլատիմիր Օհանեան (Խիմքի, Ռուսիա):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Նորայր Տիգրանեան, Հայկ Ոսկանեան (Իմփուլս), Էդուարդ Աւագեան (Բանանց) եւ Օրբելի Համբարձումեան (Ուլիս):
- 0 Comments
- 1 view
- Tweet
Email
Print



