Փինկ Փոնկ. Լիբանանի Ամառնային Տարիքային Մրցաշարք. Մրցումները Սկսան 163 Երկսեռ Մարզիկներու Մասնակցութեամբ
By adminx - Fri Jul 06, 6:02 am
- 0 Comments
- 8 views
- Tweet
Email
Print
Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) սկսաւ Լիբանանի փինկ փոնկի ամառնային մրցաշարքը, որուն իրենց մասնակցութիւնը կը բերեն լիբանանեան տարբեր ակումբներէ 163 երկսեռ մարզիկներ` բաժնուած տարբեր դասակարգերու:
Մրցաշարքին առաջին օրը իրենց մասնակցութիւնը բերին Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա, Ռիատի Պէյրութ, Պարաղեմ Նապաթիէ, Շեպիպեթ Քաունթրի Լոճ եւ Մոն լա Սալ ակումբներուն մաս կազմող մարզիկներ:
Մրցումներէն ետք տարբեր դասակարգերու մաս կազմող մարզիկներ գրաւեցին առաջին դիրքերը: Այդ մարզիկներն են` Լեթիսիա Ազար (Ատապ ուալ Ռիատա Քաֆարշիմա), Ապպաս Մանսուր (Պարաղեմ Նապաթիէ), Լիա Ասսաֆ (Մոն լա Սալ) եւ Ղալեպ Ֆահըս (Պարաղեմ Նապաթիէ):
Մրցումները պիտի շարունակուին այսօր եւ յաջորդող օրերուն:
- 0 Comments
- 8 views
- Tweet
Email
Print




