ՖԻՖԱ-ի Կողմէ Երէկ Հրապարակուած Նոր Դասաւորման Մէջ Հայաստան 4 Դիրք Նահանջեց
By adminx - Thu Jul 05, 6:04 am
- 0 Comments
- 18 views
- Tweet
Email
Print
Երէկ ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն նոր դասաւորումը, որուն մէջ Հայաստանի ֆութպոլի ազգային խումբը չորս դիրք նահանջելով այժմ կը գրաւէ 55-րդ դիրքը` 559 կէտով:
Նախքան յաւելեալ մանրամասնութիւններու անդրադառնալը նշենք, որ յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի յառաջիկայ 8 օգոստոսին:
Եւրոպայի ախոյեան Սպանիա մնաց պարագլուխի դիրքին վրայ, մինչ Գերմանիա բարձրացաւ 2-րդ դիրք` խլելով Ուրուկուէյի դիրքը:
2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին Հայաստանի կատարելիք խաղերուն մրցակիցներուն դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը. Իտալիա` 6-րդ, Դանիա` 10-րդ, Չեխիա` 18-րդ, Պուլկարիա` 92-րդ, իսկ Մալթա` 145-րդ:
Նշենք, որ Եուրօ-2012-ի ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն մասնակցող խումբերուն մէջ մեծագոյն ոստումը արձանագրեց Չեխիա, որ 9 դիրքի ոստում արձանագրելով բարձրացաւ 18-րդ դիրք:
Լիբանան դիրք մը նահանջելով այժմ կը գրաւէ 144-րդ դիրքը, մինչ Սուրիա, որ նահանջեց 6 դիրք, կը գրաւէ 132-րդ դիրքը:
Ստորեւ կու տանք հրապարակուած նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են անոնց գրաւած նախկին դիրքերը, մինչ աստղանիշ կրող խումբերը Հայաստանի մրցակիցներն են` 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին).
ԿԷՏ
1.- (1) Սպանիա 1691
2.- (3) Գերմանիա 1502
3.- (2) Ուրուկուէյ 1297
4.- (6) Անգլիա 1294
5.- (10) Փորթուգալ 1213
6.- (12) Իտալիա (*) 1192
7.- (7) Արժանթին 1095
8.- (4) Հոլանտա 1079
9.- (8) Խրուաթիա 1050
10.- (9) Դանիա (*) 1017
……………………………….
13.- (13) Ռուսիա 981
……………………………….
18.- (27) Չեխիա (*) 854
……………………………….
29.- (33) Թուրքիա 735
……………………………….
50.- (45) Իրան 581
……………………………….
55.- (51) ՀԱՅԱՍՏԱՆ 559
……………………………….
92.- (90) Պուլկարիա (*) 373
……………………………….
108.- (112) Ազրպէյճան 308
……………………………….
132.- (126) Սուրիա 240
……………………………….
144.- (143) Լիբանան 197
145.- (147) Մալթա (*) 196
- 0 Comments
- 18 views
- Tweet
Email
Print



