Լոնտոնի 2012-Ի Ողիմպիական. Տիտղոսակիր Սպանիայէն Երեք Ֆութպոլիստներ Մաս Կազմեցին Ողիմպիական Խումբին
By adminx - Thu Jul 05, 6:01 am
- 0 Comments
- 8 views
- Tweet
Email
Print
Սպանիոյ ֆութպոլի Ողիմպիական խումբի մարզիչ Լուիս Միլա, որ հրապարակեց Լոնտոնի 2012-ի Ողիմպիական խաղերուն մաս կազմող իր 22 մարզիկներուն անունները, նկատի առաւ երեք ֆութպոլիստներ, որոնք կիրակի, 1 յուլիսին Սպանիոյ հետ հանդիսացած էին Եւրոպայի ախոյեան:
Այդ երեքն են Խուան Մաթա, Ժորտի Ալպա եւ Խաւի Մարթինես:
Այս շաբաթավերջին ողիմպիական խումբը յաջորդաբար Սենեկալի եւ Մեքսիքայի դէմ ֆութպոլի բարեկամական մրցում կատարելէ ետք պիտի ուղղուի Լոնտոն:
Սակայն նախքան Լոնտոն մեկնիլը, խումբին մարզիկներուն թիւը պիտի նուազի 18-ի:
Այժմ խումբին մաս կազմող մարզիկներէն են բերդապահ Տաւիտ Տը Ժէա (Մանչեսթըր Եունայթըտ), միջնապահ Օրիոլ Ռոմէու (Չելսի), Մարթին Մոնթոյա, Թիակօ Ալքանթարա եւ Քրիսթիան Թելլօ (Պարսելոնա):
- 0 Comments
- 8 views
- Tweet
Email
Print




