Տարեկան Համագումարին Թրիաթլոնի Եւ Պիլիարտոյի Ֆետերասիոնները Միացան Լիբանանի Ողիմպիականի Կոմիտէի Ընտանիքին
By adminx - Fri Jun 08, 8:04 am
- 0 Comments
- 1 view
- Tweet
Email
Print
Լիբանանի ողիմպիական կոմիտէն, «Պիել»-ի մէջ իր գումարած տարեկան համագումարին, քննարկեց եւ վաւերացուց 2011 տարուան իր տարած աշխատանքները` ներկայութեամբ ընդամէնը 18 ֆետերասիոններու` գոյութիւն ունեցող 31 ֆետերասիոններէն:
Այս համագումարին ներկայ եղաւ նաեւ Միջազգային ողիմպիական կոմիտէի անդամ Թոնի Խուրի:
Յատուկ յուշանուէրներ եւ շնորհակալական գիրեր տրուեցան 11 ֆետերասիոններու, որոնք 2011-ին Տոհայի մէջ տեղի ունեցած Արաբական խաղերուն արձանագրեցին գոհացուցիչ արդիւնքներ:
Պարգեւատրուեցաւ նաեւ Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ Հաշեմ Հայտար` Լիբանանի մարզական կեանքին մէջ իր ունեցած շարք մը ներդրումներուն համար:
Ապա, Լիբանանի ողիմպիական կոմիտէի նախագահ Անթուան Շարթիէ առաջարկ ներկայացուց, որ թրիաթլոնի եւ պիլիարտոյի ֆետերասիոնները միանան Լիբանանի ողիմպիական կոմիտէի ընտանիքին:
Բոլորը միաձայնութեամբ համաձայն գտնուեցան այդ առաջարկին, որուն շնորհիւ այդ ֆետերասիոնները այսուհետեւ կը դառնան ողիմպիական կոմիտէի օրինաւոր անդամները:
- 0 Comments
- 1 view
- Tweet
Email
Print



