Վարդան Մինասեան Հրապարակեց Հայաստանի Ազգային Հաւաքականին Կազմը
By adminx - Tue May 22, 6:01 am
- 0 Comments
- 33 views
- Tweet
Email
Print
Երէկ` երկուշաբթի, 21 մայիսին, Հայաստանի ֆուպթոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան հրապարակեց իր կազմը, որ 26 մայիսին պիտի սկսի ուսումնամարզական հաւաքի մը` պատրաստուելու համար յառաջիկայ 31 մայիսին Աւստրիոյ մէջ տեղի ունենալիք ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումին, ինչպէս նաեւ 5 յունիսին Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ Ղազախստանի դէմ տեղի ունենալիք ֆութպոլի այլ բարեկամական մրցումի մը:
Ստորեւ` Մինասեանի կողմէ նկատի առնուած մարզիկներուն անունները.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ռոման Պերեզովսքի (Տինամօ, Ռուսիա) եւ Գէորգ Գասպարով (Միքա):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Սարգիս Յովսէփեան, Արտակ Ետիկարեան, Վարազդատ Հարոյեան (Փիւնիկ), Ռոպերթ Արզումանեան (Եաքելոնիա, Լեհաստան), Լեւոն Հայրապետեան (Լեկիա Կրանաք, Լեհաստան), Հրայր Մկոյեան (Սպարտակ, Նալչիք, Ռուսիա) եւ Վալերի Ալեքսանեան (Սանաթ Նաֆթ, Իրան):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Կարլեն Մկրտչեան, Գէորգ Ղազարեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Արթուր Ետիկարեան (Խիմքի, Ռուսիա), Հենրիխ Մխիթարեան (Շախտիոր Տոնեցք, Ուքրանիա), Դաւիթ Մանոյեան, Արթուր Եուզպաշեան, Կամօ Յովհաննիսեան (Փիւնիկ) եւ Զաւէն Պատոյեան (ՊԱՏԷ, Պիելոռուսիա):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Արթուր Սարգիսով (Շեննիք, Ռուսիա), Մարքոս Փիցելլի (Քուպան, Ռուսիա) եւ Եուրա Մովսիսեան (Քրասնոտար, Ռուսիա):
- 0 Comments
- 33 views
- Tweet
Email
Print



