Thursday May 23, 2013

Յայտարարութիւններ

By adminx - Wed Mar 30, 9:16 am

ՄԱՍՆԱԿՑԻՆՔ ԼՕԽ-Ի ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ ԲՈԼՈՐՍ ԱՆԽՏԻՐ ՏԱ՛ՆՔ ԼՕԽ-ԻՆ
ԼՕԽ-Ի ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ ՇԱԲԱԹ           2-9 ապրիլ, 2011

———————————————————————————-

«ՎԱՆԱՅ ՁԱՅՆ»Ի 25-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ

«ՌԱՏԻՈԹՈՆ»

ՏԵՂԻ Կ՛ՈՒՆԵՆԱՅ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 31 ՄԱՐՏ 2011-ԻՆ, ԱՌԱՒՕՏԵԱՆ ԺԱՄԸ 10:00-ԷՆ ՄԻՆՉԵՒ ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 6:00

Մասնակցելու համար հեռաձայնել
03-409909, 01-241199 եւ 01-267657
թիւերուն կամ E-mail: Funding@voiceofvan.net

Ձեր բարոյական եւ նիւթական աջակցութիւնը մեզ կը գօտեպնդէ շարունակելու համար մեր երթը:

———————————————————————————-

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ`
Ս. ՆՇԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ

Լիբանանի հայոց թեմի աւանդութեան համաձայն եւ հրաւէրով առաջնորդ սրբազան հօր` ԳԵՐՇ. Տ. ԳԵՂԱՄ ԱՐՔ. ԽԱՉԵՐԵԱՆի, վեհափառ հայրապետը`

ՆՍՕՏՏ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

յառաջիկայ չորեքշաբթի, 30 մարտ 2011-ին, Միջինքի առիթով Ս. Նշան Մայր եկեղեցւոյ մէջ պիտի նախագահէ Արեւագալի հանդիսաւոր արարողութեան եւ ապա պիտի տայ հայրապետական իր պատգամը:

Օրուան երգեցողութիւնը պիտի կատարեն դպրեվանքի սարկաւագ եւ ժառանգաւոր սաները:

Առաւօտեան ժամերգութիւն`  ժամը 8:00-ին
Արեւագալ`                                     ժամը 9:00-ին
Քարոզ`                                            ժամը 9:30-ին

Կոչ կ՛ուղղենք մեր հաւատացեալ ժողովուրդին ներկայ գտնուելու Արեւագալի հոգեթով արարողութեան եւ լսելու վեհափառ հայրապետին պատգամը:

Դէպի Ս. Նշան Մայր եկեղեցի երթալու յաւելեալ դիւրութեան համար յատուկ փոխադրակառքեր պատրաստ պիտի ըլլան ժամը 8:30-ին` մեկնելու դէպի Քաղաք, հետեւեալ վայրերուն մէջ.

1.- Ս. Յակոբ եկեղեցի
2.- Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցի
3.- Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցի
4.- Սրբոց Վարդանանց եկեղեցի
5.- Ս. Աստուածածին եկեղեցի
6.- Ս. Սարգիս եկեղեցի
7.- Ֆանար, Լէյլաւան
8.- Ռաուտա, Էհլան
9.- Զալքայի ակումբ (ժամը 8:00-ին)
10.- «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիր – Մըզհեր (ժամը 8:15-ին)
11.- Սիմիթեան շէնքեր – Անթիլիաս (ժամը 8:30-ին)

 

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

———————————————————————————-

ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԻՒՆ
ՍՐԲՈՑ ՔԱՌԱՍՆԻՑ ՄԱՆԿԱՆՑ ԵԿԵՂԵՑՒՈՅ

Ուրախութեամբ կը յայտնենք, որ այս կիրակի, 3 ապրիլ 2011-ին, յատուկ հանդիսութեամբ պիտի նշուի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ անուանակոչութեան տօնը:

Պիտի պատարագէ եւ քարոզէ`
ԳԵՐՇ. Տ. ԳԵՂԱՄ ԱՐՔ. ԽԱՉԵՐԵԱՆ
Առաջնորդ Լիբանանի Հայոց թեմին

Պատարագի աւարտին տեղի պիտի ունենայ մատաղի օրհնութիւն:

Առաջնորդ սրբազան հայրը պիտի ժամանէ առաւօտեան ժամը 9:00-ին, Արաքս թաղի մուտքին պիտի արժանանայ ժողովրդային ընդունելութեան, ապա թափօրով պիտի առաջնորդուի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցի:

Սկիզբ ժամերգութեան`            ժամը 8:00-ին
Քարոզ`                                        ժամը 10:00-ին
Մատաղօրհնէք`                       ժամը 11:00-ին

Կոչ կ՛ուղղենք մեր հաւատացեալ ժողովուրդին դիմաւորելու առաջնորդ սրբազան հայրը, ներկայ ըլլալու սուրբ եւ անմահ պատարագին եւ հաղորդուելու օրուան պատգամով:

ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՍՐԲՈՑ ՔԱՌԱՍՆԻՑ ՄԱՆԿԱՆՑ
ԵԿԵՂԵՑՒՈՅ

———————————————————————————-

ՄԵԾ ՊԱՀՈՑ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ ՇԱՐՔ

«ՊԱՂԱՏԻՄՔ ԱՌ ՔՐԻՍՏՈՍ, ՈՐ ԽԱՉԵՑԱՐ ՎԱՍՆ ՄԵՐ»

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ ԽԱՉԵԼՈՒԹԵԱՆ
ՊԱՏԿԵՐԻՆ ԴԻՄԱՑ

Նիւթ` «ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՍԷՐԸ»

Խորհրդածութիւնը կը կատարէ`
ԳԵՐՇ. Տ. ԳԵՂԱՄ ԱՐՔ. ԽԱՉԵՐԵԱՆ
Առաջնորդ Լիբանանի Հայոց թեմին

Տեղի կ՛ունենայ չորեքշաբթի, 30 մարտ 2011-ին, Զահլէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, երեկոյեան ժամը 7:00-ին, հսկումի արարողութեան ընթացքին:

ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՒՈՅ

———————————————————————————-

ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՒՈՅ
ԲԱՐԵՍԷՐ ՏԻԿՆԱՆՑ ՄԻՈՒԹԻՒՆ
ԶԱԼՔԱ

ՈՒՐԲԱԹ, 1 ԱՊՐԻԼ 2011
Առաւօտեան ժամը 10:30-ին

ՍԻՐՏ ՅԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Պատարագէն ետք

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ`

Նիւթ`
«ՔԱՌԱՍՆՈՐԴԱՑԸ ԵՒ ՄԻՋԻՆՔԸ»

Բանախօս`
ՀԱՅՐ ՄԻՔԱՅԷԼ Թ. Ծ. ՎՐԴ. ՄՈՒՐԱՏԵԱՆ
Վանահայր Զմմառու վանքին

ՀՐԱՒԷՐ

———————————————————————————-

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ
ԿԱՐԿԱՉ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

ՅԵՏԱՁԳՈՒԱԾ

Համազգայինի «Կարկաչ» երգչախումբի վարչութեան կազմակերպած վիճակահանութիւնը յետաձգուած է մինչեւ հինգշաբթի, 28 ապրիլ 2011-ին:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

———————————————————————————-

Հայկազեան Համալսարանի
Մշակութային ժամը

Ձեզ կը հրաւիրէ`

«ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԸ»
դասախօսութեան

Կը ներկայացնէ`
ՇԱՐՄԻԼԱ ԹԱՓԱՐ
(Լիբանանի մէջ Հնդկաստանի Դեսպանին կինը)

Տեղի կ՛ունենայ հինգշաբթի, 31 մարտ 2011-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Հայկազեան համալսարանի հանդիսասրահին մէջ, Քանթարի, Պէյրութ:

———————————————————————————-

Կ՛ՈՒԶՈՒԻ

Երիտասարդ շրջուն վաճառող ներկայացուցիչ մը (salesman)` մեծաքանակ հագուստի (uniform) հաստատութեան մը համար, ինքնաշարժ ունենալը` պայման: Վճարումի լաւ պայմաններ, նաեւ շահաբաժին: Դիմել` հեռ. 01-269090:

———————————————————————————-

Կ՛ՈՒԶՈՒԻ

Yahya shop վաճառատունը կարիքը ունի գանձարկղի եւ այլ բաժիններու վրայ աշխատող երիտասարդ տղոց եւ աղջիկներու: Դիմել` հեռ. 04-722226 եւ 70-796892:

———————————————————————————-

ԾԱԽՈՒ ԿԱՄ ՎԱՐՁՈՒ ՏՈՒՆ

Արագածի շրջանին մէջ, 2 սենեակ: Դիմել` հեռ. 01-263327:

———————————————————————————-

ԾԱԽՈՒ Է

Այնճարի մէջ 4000 քառ. մեթր հողաշերտ մը, որ կ՛ընդգրկէ 1000 քառ. մեթր շինութիւն: Դիմել` հեռ. 71-431353:

———————————————————————————-

ԳՐԱՒՈՒԱԾ ՕՐ

ԱԶԳԱՅԻՆ Լ. ԵՒ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ ՔՈԼԵՃԻ

ՏԱՐԵԿԱՆ BRUNCH

HOTEL PHOENICIA
INTERCONTINENTAL

17 ՄԱՅԻՍ, 2011

———————————————————————————-

ՍԱԿԱՐԱՆ

Սուրիական թղթոսկի              31,30 /31,80
Քուէյթեան տինար                5410/ 5435
Յորդանանեան տինար             2105/ 2130
Պահրէյնեան տինար              3960/ 3985
Ա. Մ. Էմիրութեանց տիրհամ            0409 /0411
Քաթարեան ռիալ                 0412/ 0414
Սէուտական ռիալ                0400 / 0402
Օմանեան ռիալ                  3875/ 3900
Եգիպտական կինէ                0250 /0260
Անգլիական սթերլին              2390/  2400
Զուիցերիական ֆրանք             1624/  1634
Թրքական լիրա                  0958 /0968
Ճափոնական եէն               18,05   /    18,25
Ամերիկեան տոլար               1501/ 1514
Քանատական տոլար             1532/ 1542
Աւստրալիական տոլար            1535/ 1545
Եւրօ                           2111 2121

ՈՍԿԻ

Անգլիական մէկ ոսկի             506500            526500
Իրանեան մէկ ոսկի         493000            513000
Օսմանեան մէկ ոսկի       455500            475500
Մեքսիքական փեսոս        2,576,000   2,596,000
Մէկ քիլոկրամ ձոյլ ոսկի     68,290,000      68,490,000
Մէկ օնս ոսկի                   1419        1420
Մէկ օնս արծաթ           37,05       37,10

Ամերիկեան տոլարի փոխանակման սակերը.

Եւրօ                     1,4080            1,4085
Քանատական տոլար       0,9765            0,9770
Զուիցերիական ֆրանք       0,9215            0,9220
Ճափոնական Եէն          82,35             82,40
Մէկ սթերլին              1,5975            1,5980

Մէկ տոլար 369 դրամ

ԼՈՒՄԱՅԱՓՈԽ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ ԵՂԲԱՐՔ
ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ: ՀԵՌ. 01/252852

 

 

 

 

 

Leave a Reply

Comments are closed on this post.

Advertisement